Կրկնակի քվեարկության, քվեաթերթիկի լուսանկարման դեպքերով նյութեր են նախապատրաստում
Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Panorama.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ Դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել։
Նա նաև տեղելացրեց, որ Էջմիածնում ընտրության ժամանակ քվեաթերթիկը լուսանկարելու դեպքով ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութ են նախապատրաստում։
Հիշեցնենք, որ և Հրազդանում, և Էջմիածնում քաղաքապետի ընտրություններ են ընթանում։
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ. Դիանա Գասպարյան
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր