Ընտրությունները մրցակցային են եղել. Արմեն Սմբատյան
«Մասնակցության առումով կարծես թե խոշոր չորս համայնքներում ամենաբարձր մասնակցությունը գրանցվում է Կապանում, Հրազդանը ոչ այդքան ակտիվ է, իսկ Արմավիրը և Էջմիածինը համեմատաբար կարելի է պասիվ համարել»,- Արմենիա թի վի հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով, կարելի է ասել, որ ընտրությունները մրցակցային են եղել, սակայն սովորաբար ՏԻՄ ընտրությունների մասնակցության շեմը միշտ ցածր է լինում համապետական ընտրությունների մասնակցությա շեմից։
«Եթե օրինակ համեմատենք ԱԺ ընտրությունների հետ, չենք կարող ասել, որ ավելի ակտիվ էին»,- ասաց նա։
Հարցին՝ եղե՞լ է նման դեպք, որ միանգամից չորս խոշոր համայնքներում արտահերթ ՏԻՄ ընտրություններ տեղի ունենա, Արմեն Սմբատյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ ավելի մեծ ՏԻՄ ընտրություններ են եղել, քան այսօրվանը, սակայն արտահերթ ընտրություն չորս մեծ համայնքում՝ միաժամանակ, ինքն իր քարտուղարության օրոք չի հիշում։
Անդրադառնալով օրվա ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերին՝ ԿԸՀ պաշտոնյան նշեց, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել ազատ և հանդարտ։
«Քանի որ ընտրություններն այնպիսի միջոցառումներ են, որ մեծ ընդգրկում են ներառում, որ չեն կարող չլիներ դեպքեր, որ ոչ բոլորին գոհացնեն։ Կարող եմ ասել, որ այո, ահազանգեր, եղել են՝ հատկապես քվեաթերթիկ նկարելու հետ կապված։ Մենք, ինչ նախատեսված է օրենքով, այն մեթոդական ցուցումն ենք տալիս։ Եթե ընտրողը ընտրաթերթիկը նկարում է այլ նկատառումով, Քրեական օրենսգրքում կա այդ ձևակերպումը, ապա դա քրեական հանցագործության փորձ է։ Այդ առումով բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղյակ են և եթե տեսնում են այդպիսի երևույթ, անմիջապես տեղյակ են պահում ոստիկանությանը»,- ասաց Սմբատյանը՝ հավաստիացնելով, որ իրենք օրվա ընթացքում արձագանքել են բոլոր ահազանգերին, դիմում-բողոքներԿԸՀ-ն չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ դիտորդ դաշինքը Հրազդանում և Վաղարշապատում ժամը 17:00֊ի դրությամբ մի քանի ընտրախախտում է հայտնաբերել
- Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.23 տոկոսը
- Իմ եղած գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ դիտորդներ ու վստահված անձիք կան. Մուկուչյան
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են
- Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ՏԻՄ ընտրությունների անկախ դիտարկում
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում