Իմ եղած գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ դիտորդներ ու վստահված անձիք կան. Մուկուչյան
«Ընտրություններ են ՀՀ 49 համայնքում, որոնց մի մասում՝ գրեթե կեսում, արտահերթ ընտրություններ են: ԿԸՀ-ն իր գործառույթներին համապատասխան աշխատում է»,- մի քանի տեղամասային հանձանժողովեր կատարած շրջայցից հետո Վաղարշապատում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ հանդիպել են վստահված անձանց, դիտորդներին, լսել նրանց կարծիքը. «Այս ամենը նաև լավ առիթ է շտկելու այն թերությունները, թերացումները, որոնք կան, և հետագայում, միանշանակ, դրանք հաշվի կառնվեն: Իմ եղած գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ դիտորդներ ու վստահված անձիք կան: Ըստ էության, վերջիններիս կողմից ներկայացվում է եզակի խնդիրներ՝ կապված կոնկրետ տեղամասի հետ։ Նշված խնդիրներից մեկի մասին խոսվել է նաև առավոտյան, եղել էր ահազանգ, տարածքային ընտրական հանձնաժողովն օպերատիվ արձագանքեց դրան»:
ԿԸՀ նախագահը հավելեց, որ ընտրատեղամասերում տեխնիկական սարքերն անխափան աշխատել են, որևէ տեղից դրանց աշխատանքի հետ կապված խնդիրներ իրեն չեն ներկայացվել, նաև տեղամասային կենտրոնների մոտակայքում անձանց կամ ավտոմեքենաների կուտակումներ առկա չեն եղել։ ։
Հարակից հրապարակումներ`
- Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն. Սևակ Միքայելյան
- Ինձ համար թշնամիներ չկան. Հրազդանի քաղաքապետի թեկնածու
- ԿԸՀ. Ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 23,43 տոկոս
- Կրկնակի քվեարկության, քվեաթերթիկի լուսանկարման դեպքերով նյութեր են նախապատրաստում
- Կապանում այս պահի դրությամբ որևէ ակնհայտ բողոք չենք ստացել. Հանձնաժողովի քարտուղար
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ