Քաղաքական 12:12 22/10/2018 Հայաստան

Պատգամավորները դժգոհ են ԸՕ հապշտապ քննարկման ռեժիմից

«Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբևէ այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, երբ որ տեղի են ունենում իսկապես արմատական փոփոխություններ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում մտահոգություն հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ նա հարցրեց. «Պարոն Զեյնալյան, Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը, Ընտրական օրենսգիրքն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով, առաջին ընթերցումն այսօր անենք, երկրորդ ընթերցումը վաղը, երբ որ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկելու առարկան են և համաձայնության գալու խնդիր էլ կա»։

Զեյնալյանը պատասխանեց. «Սովորական, բնականոն պայմաններում կհամաձայնվեի Ձեզ հետ, որ ԸՕ-ն և ցանկացած այլ իրավական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել հասունանա, դրա վերաբերյալ մտքերը խմորվեն, և ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ։ Սակայն, կարելի է ասել, երկրում իրավիճակը ֆորսմաժորային է, և այս համատեքստում է, որ այսպիսի լուծում  է առաջարկվել»։

ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ  ասաց. «Պարոն Զեյնալյան, ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող, ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք»։

Պատգամավորի կարծիքով՝ ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն ուղղակի արհեստական ստեղծվում է։

Նույն խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց առաջին ընթերցումից հետո երկու-երեք օր ժամանակ վերցնել, քննարկումներ կազմակերպել, քանի որ այս օրենսգրքի շուրջ քաղաքական առողջ բանակցությունների անցկացումը շատ էական է:

«Մենք սոփեստաբար տրամադրված չենք։ Այս 24-ժամյա ռեժիմը տեխնիկական հաշվարկի արդյունք է. Արդյո՞ք կարող ենք մենք նվազագույն ժամկետները գումարելով տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ։ Ժամանակի մեջ չենք կարողանում տեղավորվել, դրա համար էլ նման արագությամբ են կազմակերպվում քննարկումներն ու ընդունումը»,- արձագանքեց նախարարի պաշտոնակատարը։

Այնուամենայնիվ, Զեյնալյանն ասաց, որ եթե ընդմիջման հնավորություն ունեն, հիմա կքննարկեն և գուցե հանդես գան երկու կամ երեք օր պատուհան ստեղծելու հայտարարությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. Հովսեփյան
«Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. նա ունի առողջական շատ լուրջ խնդիրներ»,- այսօր խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:26
Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
Սովորաբար  դետեկտիվն ավարտվում է, երբ բացահայտվում են հանցագործները կամ  լրտեսները։ Դե հա, պատռված դիմակներով  գործող անձանց...
Աղբյուր` Panorama.am
16:07
1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Հասրաթյան
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. «Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար,...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա, նա այսօր մի գերխնդիր ունի՝ ամեն գնով մնալ իշխանության»,-...
Աղբյուր` Panorama.am
15:56
Դիլիջանի միջազգային դպրոցի՝ 400-450 մլն դոլարի ներդրումը լիակատար իրականացվե՞լ է. Մելքումյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը  ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
15:45
Էլինար Վարդանյան. «Մի քաղաքականացրեք» պետության կորուստը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Շուրջ տասը տարի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀԾԿՀ անդամ
Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ չընտրեց։ Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն...
Աղբյուր` Panorama.am
15:30
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:23
Առաջարկվում է սոցիալական երաշխիքներ նախատեսել մարտական գործողություններին ընդգրկված պաշտոնյաների համար
Խորհրդարանում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
15:17
Երիտասարդ հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային կինոհարթակներում ունեցել են նվաճումներ. Շուշանիկ Միրզախանյան
«Ազգային կինոկենտրոնը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում պետական բյուջեից ֆինանսների տրամադրմանը հենց դեբյուտանտների...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՍԴ որոշումը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պեսկով. Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսություն են վարում Իսկանդերի բեկորների վերաբերյալ
Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների...
Աղբյուր` Panorama.am
14:19
Վրաստանում Թուրքիայի դեսպան. Մենք պետք է աջակցենք Վրաստանին՝ ռազմաօդային ուժերի կարողություններն ուժեղացնելու հարցում
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանի խոսքով, Վրաստանի ռազմաօդային ուժերի կարողությունները պետք է ուժեղացվեն, այդ իսկ պատճառով...
Աղբյուր` Panorama.am
14:06
Փաստաբան. Քրգործ է հարուցվել՝ Էլիբեգովայի դեմ սուտ մատնության հատկանիշներով
Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:05
Նիկոլն իր ուզած 6 ամսից 5 ամսում իր իսկ առաջարկած ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 6-ամսյա ճանապարհային քարտեզին, որը հրապարակվել էր պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանը խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
13:53
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։ Դատավորը տեղեկացրեց,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ինչո՞ւ մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցրինք. Սոֆիա Հովսեփյանը՝ իմքայլականներին
«Ինչու մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցինք ունենալ»,-«Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստի չի ներկայացել. Նա կոնտակտավոր է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվում է  ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։  Նիտին...
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլին պետք է հաղթել մինչև ընտրությունները. Գառնիկ Իսագուլյան
«Նիկոլը թքած ունի Սահմանադրության, օրենքների, դատարանների որոշումների վրա: Նման պարագայում ընդդիմության խնդիրն է լինել ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ. Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է իմքայլական նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Իմքայլական պատգամավորը՝ իր՝ ուսապարկ դառնալու հեռանկարի մասին
«Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
13:03
Ալիևը՝ «Հայաստանի հետ սահմանին ռազմական պլանների, Մինսկի խմբի, հայկական բանակի բարոյալքվածության մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Նարեկ Սարգսյանը կալանավորվել է
ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի  որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Գյումրիում Արման Թաթոյանը հանդիպել է գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վերադարձրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի  համակարգիչը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է....
Աղբյուր` Panorama.am
12:53
Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
«Մինչև հիմա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հանրային լայն ընկալման մեջ բոլոր խոշոր ընկերությունների շահերն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}