Հասարակություն 13:48 22/10/2018 Հայաստան

Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և բողոքելը. բնապահպան

«Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և բողոքելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ,  բնապահպան Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով Ալավերդու  պղնձաձուլարանի փակմանը, աշխատողների դժգոհություններին, ինչպես նաև պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից  սոցիալ-տնտեսական  հետևանքներին։

Նրա խոսքով՝  եթե սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, դա շատ վատ է և բնակչության, և երկրի համար։

«Իմ խորին համոզմամբ, եթե գործարանը ժամանակավոր է փակվում, որպեսզի նոր տեխնոլոգիաներ ներդնեն,  դրանից առաջ պետք էր մարդկանց սոցիալական խնդիրներն ինչ-որ կերպ լուծեին, իսկ  եթե գործարանը փակվում է, պետք է  զուգահեռ մարդկանց համար ստեղծել աշխատանքի հնարավորություն և մարդկանց տալ այլընտրանքային տարբերակ», - նշեց բնապահպանը։

Կարինե Դանիելյանն ասաց, որ իրականում Լոռիում էկոլոգիական և առողջապահական  խնդիրները շատ լուրջ են։ Դեռևս 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով  իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Ալավերդիում քաղցկեղի, արյան հիվանդություններն աճել են, ինչը պատահականություն չէ. «Չնայած առողջապահության նախարարությունը միշտ խուսափում  է տեսնել շրջակա միջավայր-առողջություն կապը, բայց դա ակնհայտ է»։

Բնապահպանի խոսքով՝ Լոռին այլընտրանքային տնտեսական զարգացման կարիք ունի, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ասել՝ «թեկուզ հիվանդանում ենք, բայց չենք կարող սովից մահանալ» սկզբունքով առաջնորդվեն։

«Էկոլուր տեղեկատվական» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նշեց, որ Լոռու մարզի Թումանյանի շրջանը աղետալի վիճակում է։

«Մեզ համար ակնհայտ է, որ պատրաստի լուծում ոչ ոք չունի՝ ոչ պղնձաձուլական գործարանը շահագործող «ԷՅ-ՍԻ-ՓԻ»- ընկերությունը, ոչ էլ՝  ՀՀ կառավարությունը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝  պղնձաձուլարանի փակման վերաբերյալ  լուրերը և պատճառները հստակ հայտնի չեն, սակայն աշխատակիցների շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` պատճառը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 միլիոն դրամի տուգանքն է: Այսինքն, ըստ նրա, ակնհայտ է, որ գործարանի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են։

Անդրադառնալով արտանետումներին՝ Ինգա Զարաֆյանը նշեց, որ գործարանին չափից դուրս շատ արտոնություններ են տվել, ընկերությունն ունի թույլտվություն տարեկան արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 42 հազար տոննա և մարդիկ շնչում են թունավոր արտանետումներով  օդը։  Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ, դժգոհությունները հաշվի առնելով, ծխնելույզ տեղադրվեց արտանետումը մեղմացնելու նպատակով, սակայն դրանից ոչ թե նվազել է վնասակարությունը, այլ աղտոտման աշխարհագրությունն է ավելացել։ 

Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝  Ինգա Զարաֆյանը հայտնեց, որ ԷկոԼուրը բաց նամակ է հղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, որպեսզի Կառավարությունն ակտիվ մասնակցություն ունենա Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի՝ վարկերի դիմաց ռուսական VTB բանկի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ընթացող գործընթացներին՝ օգտագործելով ՀՀ Սահմանադրությամբ պետությանն ամրագրված ազդման բոլոր լծակները, ինչպես նաև ընդունման-հանձնման գործընթացում «Վալլեքս» խմբի ընկերություններից պահանջել համապատասխան էկոլոգիական և սոցիալական աուդիտ:

Հարցին, թե արդյոք պղնձաձուլարանը շահագործելու համար կան այլընտրանքային ճանապարհներ, որոնք վնաս չեն հասցնի շրջակա միջավայրին, Կարինե Դանիելյանն ասաց՝  գիտությունն այսօր հասել է նրան, որ նոր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վնասը նվազեցնել, սակայն բավականին թանկ են և դրանք ներդնելով կրճատվում է  ընկերության շահույթը. «Սկզբունքորեն լուծելի է խնդիրը, սակայն դրա համար կամք է պետք»։  

Ինգա Զարաֆյանի կարծիքով էլ՝ այստեղ պետք է կառավարության միջամտությունը, քանի որ առանց դրա ընկերությունը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնի։

Նա միաժամանակ նշեց, որ նախորդ կառավարությունը մեծ առավելություններ է տվել «Վալլեքս» ընկերությանը, որը գործարանը շահագործել է խախտումներով  և դրա համար ոչ մի վնաս չի կրել։ Հիմա, ըստ նրա, իրավիճակը փոխվել է։

«Գործարանը կառավարությունը չի փակել, ընկերությունն է այն կանգնեցրել, պարզապես կառավարությունը պահանջներ է ներկայացրել։ Պետք է գտնել այլընտրանքային տարբերակներ, որպեսզի խնդրին լուծում տրվի»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:28
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Իրավիճակը  շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բալիում համաճարակի ժամանակ ծնված ընձուղտին Կորոնա են անվանել
Ընձուղտը, որը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ծնվել է Բալիում գտնվող սաֆարի այգում, անվանել են Կորոնա: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են գոռալ ատրակցիոնում
Այս շաբաթ Ճապոնիայում հանել են արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ընկերությունները վերադառնում են աշխատանքի, սակայն նոր կանոններով: kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Դանիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար ռոբոտ է ստեղծվել
Դանիացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է ճշգրիտ կերպով նմուշ վերցնել հիվանդի բերանից` կորոնավիրուսի վերլուծության համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ.Արման Սարգսյան
Համավարակի կանխարգելման շրջանակներում  իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր Երևանի մի շարք  վարչական շրջաններում : Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Նվիրված են Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
Պարետատան նիստից  հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի շրջանակում ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան  / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի  մարզիկներին  կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար...
Աղբյուր` Panorama.am
18:22
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, գրում է ermnenihaber-ը: Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախգին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է ահազանգ՝ ուղղված արդարադատության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times
Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից...
Աղբյուր` Panorama.am
16:51
14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի դեսպան. Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վաղը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթ
Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում մահազդ է հրապարակել. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:20
Չինաստանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռ չի ավարտվել
Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Լի Քեցյանը ասել է, որ կորոնավիրուսը դեռ չի նահանջել, և վարակվածության համաճարակը շարունակվում է նահանգում,...
Աղբյուր` Panorama.am
16:04
Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք  կա։  «Վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}