Քաղաքական 16:30 22/10/2018 Հայաստան

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԸՕ նախագիծն այսօր կարող է չընունվել

«Մեզ համար անընդունելի է այն, ինչը փորձ է արվում պարտադրանքով իրականացնել, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը ըստ էության պարտադրանք է։ Մենք ինքներս ենք ստեղծել այս ֆորս-մաժորը, ճգնաժամը և ուզում ենք հերոսաբար հաղթահարել այն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Դեկտեմբերին ընտրությունների անցկացման պարագայում երկու պրոբլեմ է առաջանում։ Մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել վատի և ոչ լավի միջև։ Եթե մենք չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը վատ է։ Եթե ընդունում ենք նոր Ընտրական օրենսգիրքը, չի կարող լավ համարվել մի ընտրություն, որն անցկացվում է նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո։

Մենք միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովել։ Իսկ քանի որ առաջընթաց տեսնում ենք, փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող դեմ լինել։ Բնականաբար, կողմ ենք, այդտեղ դրական տեղաշարժեր կան»,- ասաց Ռուստամյանը։

Դաշնակցական գործիչը նկատեց՝ Ընտրական օրենսգրքի՝ մի քանի ժամվա ընթացքում երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է։ Նա շեշտեց՝ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելը դարձել է ինքնանպատակ։

«Քայլեր կան, որոնք պարզապես չեն արվել։ Ամեն ինչ հարամարցված է  դեկտեմբերին։ Անգամ հանվել է հանձնաժողովների մասնագիտական ուսուցման հարցը։ Չեմ բացառում, որ նախագիծն այսօր չընունվի, ես երբեք ոչինչ ԱԺ-ում չեմ բացառել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին՝ սաբոտաժ համարո՞ւմ է ՀՀԿ-ի դիրքորոշումը, որը կողմ չի քվեարկելու ԸՕ նախագծին,  դաշնակցական գործիչը պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում սաբոտաժ, նրանք սեփական տեսակետն են արտահայտում, դա նրանց իրավունքն է։

«Իհարկե, այս Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո պետք է ժամանակ հատկացվի, որպեսզի պատրաստվեն։ Մրցակցային պայմաններ են խախտվելու, և իսկապես ական է դրվելու այդ ընտրությունների տակ։ Սա ձեռնտու չէ այն իշխանությունը, որ վստահություն  ունի՝ միևնույն է մեծամասնություն է ունենալու։ Ինչի՞ է պետք ակնաապատ դաշտով այդ մեծամասնությունը ստանալ, չեմ հասկանում»,- ասաց նա։

Ճշգրտող հարցին՝ ՀՅԴ-ն ԸՕ նախագծին և կողմ է և դե՞մ, Արմեն Ռուստամյանը հստակեցրեց՝ իրենք և կողմ են, և դեմ, կողմ են լույսին, դեմ են խավարին։

«Անխուսափելի իրավիճակ է, հո երկրից չենք թողնելու, գնանք։ Ընտրությունն այս ձևով են անում, այս ձևով կմասնակցենք»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով ԸՕ նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Արմեն Ռուստամյանը նշեց՝ կառույցը պահպանել է իր տեսակետը՝ գնդակը նետելով քաղաքական ուժերի դաշտը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադները քանդելու մասին վերջին հայտնի հայտարարության մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց՝ իրենք միշտ էլ կողմ են եղել դրանք քանդելուն։ Բացի այդ՝ նա նկատեց՝ եթե փաստում ենք, որ կան բարիկադներ, նշանակում է՝ սեր և համերաշխություն այդքան էլ չի եղել, այդ երևույթները տոտալ բնույթ չեն կրել։

Դաշնակցական գործիչը միաժամանակ հավաստիացրեց, որ կառավարությունից նոր պաշտոններ չեն ուզելու, հենց սկզբից էլ չեն ուզել։

«Սկզբից էլ հայտարարել ենք, որ Փաշինյանին պաշտպանելը չի նշանակում, որ անպայման ուզում ենք կառավարության մեջ լինել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին՝ Ռուստամյանի խոսքով, դրանք բավական պասիվ մասնակցություն է եղել, ինչը մտորելու տեղիք է տալիս։

«Շատ լավ է, որ մարդիկ հասկանում են՝ լցոնումներն ու նկարչությունը մնացել են անցյալում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Ամուլսարն առանց հանքի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված  մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր,  դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Խաչվերացը՝ վաղը
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Աղբյուր` Panorama.am
19:57
Արջի հարձակումից տուժած լեհը մահացել է
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
Երևանում մեկնարկել է ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթը։
Աղբյուր` Panorama.am
19:01
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«Թատերական Գավառ»
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
18:42
Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչու է Թրամփը նարնջագույն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատարել է, թե ինչու են իր  մաշկն ու մազերը նարնջագույն երևում։ Գազետա.ռու կայքը, հղում անլով NBC-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
18:13
Երկրաշարժ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը  բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ինչպես է Ղազախստանը նախապատրաստվել ԱԱ-ին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
17:19
«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաները՝ մեկ վայրում
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման
Այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը...
Աղբյուր` Panorama.am
16:55
«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
16:55 12/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}