ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին մտածել ՌԴ-ի հետ հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու հետևանքների մասին
Եվրամիությունը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմտափոխվի ու դուրս չի գա Ռուսաստանի ու ԱՄՆ –ի միջև ստորագրված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից»՝ ելնելով իր ու նաև դաշնակիցների անվտանգությունից։ Հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Եվրոպական դիվանագիտական ծառայությանը։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն ակնկալում է Ռուսաստանի հիմնարար ու թափանցիկ պատասխան։
«Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի, որը ոչ մեկի օգուտ չի բերի, այլ ընդհակառակը, կբերի մեծ անկայություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին, նշելով, թե ՌԴ-ն խախտում է համաձայնագիրը։
Նշենք, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը» ստորագրվել է Միխեիլ Գորբաչովի ու Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ 1987թ․-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում։