Նախկին ՀՀԿ-ական գյուղապետերն ընտրվեցին որպես անկուսակցականներ
Կիրակի 43 համայնքներում համայնքապետեր ընտրեցին։ Քաղաքներում՝ Կապանում, Արմավիրում, Էջմիածնում, Հրազդանում հաղթած թեկնածուներին արդեն ներկայացրել ենք։
ԿԸՀ հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, ըստ այդմ.
Արագածոտնի մարզի Կարմարաշեն համայնքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ՝ 105 ստացել է անկուսակցական, ինքնաառաջադրված Սամվել Թորոսյանը։
Հացաշենում 72 ձայնով հաղթել է միակ թեկնածուն՝ անկուսակցական Վաչագան Դավթյանը։ Նա համայնքի գործող գյուղապետն է, նախկինում ՀՀԿ-ական։
Նոր Ամանոսում էլ 210 ձայնով վերընտրվել է ԲՀԿ-ական գյուղապետը՝ Վահրամ Ավետիսյանը։
Արարատի մարզի Դալար գյուղում գործող գյուղապետը, ով ներկայացված է անկուսակցական, նախկին ՀՀԿ-ական է, պարտվել է անկուսակցական Գոռ Պետրոսյանին։
Զանգակատուն համայնքում ընտրվել է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Հովիկ Կարապետյանը։
Լուսաշող համայնքում 127 քվեով ընտրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արա Սաֆարյանը։
Նոր Կյանք գյուղում ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Արամ Գրիգորյանը, նրա օգտին քվեարկել է 817 քաղաքացի։
Վերին Դվինում 420 ձայնով վերընտրվել է կին գյուղապետը՝ Լյուդմիլա Պետրովան։
Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում հաղթել է գործող գյուղապետը։ Անկուսակցական Հովսեփ Օհանյանը նախկին ՀՀԿ-ական է։
Բերքաշատ համայնքում էլ հաղթել է գործող համայնքապետը՝ Չվչյան Հարությունը։ Որպես անկուսակցական այս ընտրություններին մասնկացող թեկնածուն էլ նախկին ՀՀԿ-ական է եղել։
Գեղակերտ համայնքում ՔՊ անդամից, գործող գյուղապետի մի քանի անգամ ավելի ձայնով ընտրվել է անկուսակցական, անհատ ձեռներեց Ցոլակ Հակոբյանը։
Գետաշենում էլ հաղթել է նախկին ՀՀԿ-ական գյուղապետը։ Որպես անկուսակցական այս ընտրություններին մասնակցող Գագիկ Հովհաննիսյանը ստացել է 590 քվե։
Դալարիկում չորս թեկնածուներից առավել մեծ թվով՝ 460 ձայն է ստացել անկուսակցական Ալիկ Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Գևորգյանը ներկայացրել է ԱԻԲԱ-ի կանոնադրության փոփոխությունները
- Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ
- Կապանում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՔՊ-ականին
- Արմավիրի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Խուդաթյանը. Սիփան Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին