Շիրակում հաղթել են նախկին ՕԵԿ-ականն ու ներկա դաշնակցականը
Շիրակում երեկ համայնքապետ էին ընտրում երկու գյուղում՝ Հովտաշենում ու Լուսակերտում։
Լուսակերտում ընտրվել է համայնքի գործող ղեկավարը։ Նախկին ՕԵԿ-ական, այժմ անկուսակցական Սամվել Բալաբեկյանը միակ թեկնածուն էր, ստացել է 254 ձայն։
Հովտաշենում վերընտրվել է դաշնակցական գյուղապետը՝ Սեյրան Փիլոսյանը։
Տավուշում գյուղապետի ընտրություններ էին երեք համայնքներում։
Սահմանամերձ Բերքաբերում միակ թեկնածուն Արգամ Արզումանյանն էր, նրա օգտին քվեարկել է 235 քաղաքացի։
Լուսահովիտում 97 ձայնով գյուղապետ է ընտրվել անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սարհատյանը։
Սարիգյուղում 335 ձայնով ընտրվել է ՔՊ անդամ, ինքնաառաջադրված Սեյրան Սարիբեկյանը։