Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան մահացել է
Նագասակիում 91 տարեկանում մահացել է քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ Սիմոմուրան մահացել է հոկտեմբերի 19-ին:
Գիտնականը ծնվել է 1928 թ-ին Կիոտոյում, բնակվել է Օսակա և Նագասակի քաղաքներում: Ավարտել է Նագասակիի և Նագոյայի համալսարանները: 1960-ին գիտնականը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում:
2008-ին ճապոնացի գիտնականը Մարտին Չալֆիի և Ռոջեր Ցիենի հետ կիսել է «Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուցի բացահայտման և զարգացման համար» ստացած Նոբելյան մրցանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը