Աշխարհում լավագույն օդանավակայաններն ու ավիափոխադրողները
Ամստեդամի Սխիպոլ օդանավակայանը «Business Traveller Awards 2018»-ում գրավել է առաջին հորիզոնականը՝ որպես Եվրոպայի լավագույն օդանավակայան։ Իսկ ահա աշխարհում լավագույն օդանավակայանն արդեն 31-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Սինգապուրի Չանգի օդանավակայանը։
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը լավագույնն է աշխարհում շոփինգի սիրհարների համար, ովքեր կարողանում են հետ վերադարձնել ավելացված արժեքի հարկը՝ tax-free համակարգի միջոցով։
Լավագույն ավիաընկերությունների շարքում է British Airways-ը, որը լավագույնն է ճանաչվել 3 անվանակարգերում՝ լավագույն կարճ չվերթներ իրականացնող, կանոնավոր հաճախորդների համար լավագույն ծրագիր առաջարկող ու լավագույն սպասասրահ ունեցող։
Մատչելի ավիաընկերությունների շարքում լավագույնն է բրիտանական Easyjet-ը։
«Business Traveller» մրցանակաբաշխությունը կատարվում է ամեն տարի՝ սկսած 1988թ.-ից։