Լենա Նազարյանը պարզաբանում է՝ ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու պարզաբանել, թե ինչու էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և ինչու է կարևոր, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ։
Լենա Նազարյանը մասնավորապես գրել է․
«Ծրագիրը հետևյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետևապես վաղը և դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:
Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց քվեարկություն բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարվի նիստ և լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ և քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ ընտրելու հարցը վաղվա՝ հերթական նիստի օրակարգում է
- Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան
- Հուսով եմ՝ վաղը ֆորս-մաժորներ չեն գրանցվի. Նաիրա Զոհրաբյան
- Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին
- «Ելք»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին. Գորգիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում