Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ այս այցը լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրվագծելու ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մանդատի շրջանակներում փոխգործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Մանրամասն անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարևորվել է Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները