Քաղաքական 17:45 23/10/2018 Հայաստան

Մեզ հետ ուլտիմատումներով, վերնջագրերով, վախացնելով չի ստացվելու. Ռուստամյան

«Մենք համահեղինակություն չունեինք այդ նախագծի հետ։ Եթե ստորագրում ես, դա նշանակում է համահեղինակ ես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ երկուշաբթի օրը արտահերթ նիստ հրավիրելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին:

«Իսկ եթե համահեղինակ ես, նշանակում է, որ առնվազն քո ասածներից մի բան պետք է ընդունվի, որ համահեղինակ լինես: Մենք երեք առաջարկ ենք արել՝ մեկը մյուսից լավը, բայց այդ երեք առաջարկները մերժվում են, ինչո՞ւ պետք է ես նախագծին միանամ»,- հարցին հարցով պատասխանեցպատգամավորը՝ հավելելով, իրենք նախագծին կողմ են, բայց դրան համահեղինակ չեն:

Ռուստամյանը հիշեցրեց, որ սա իրենց նախաձեռնությունը չէր, կառավարությունը բերեց, իրենք կողմ եղան:

«Կառավարությունը բերել էր, մենք կողմ եղանք, բայց կառավարությանն էլ ներկայացրեցինք հիշեցնելով իրենց, որ բոլորի հետ համաձայնեցված երեք առաջարկ կար` ինչո՞ւ չեք ընդունել, որևէ պատասխան չկա: Ինչո՞ւ պիտի մենք համահեղինակ լինենք մի բանի, որտեղ մեր ասածներից որևէ բան չի ընդգրկվել»,- ասաց դաշնակցական գործիչը։

Դիտարկմանը, որ իրենք ռեյտինգային ընտրակարգին դեմ են, իսկ այն հանվել է, պատգամավորը նկատեց. «Ռեյտինգայինի մասին չի խոսքը, դրա հետ բոլորը համաձայնվել են, բայց մենք աչքներս փակ որևէ նախաձեռնությանը չենք միանում: Եթե մեզ հետ որևէ բան չեն համաձայնեցնում, մենք չենք միանում այդ նախաձեռնություններին: Սա է Դաշնակցության տեսակը, պետք է հաշվի նստել այդ տեսակի հետ: Մեզ հետ ուլտիմատումներով, վերնջագրերով, վախացնելով չի ստացվելու»:

Արմեն  Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք նեղացած չեն, այդ ուրիշներն են որոշել, որ Դաշնակցության հետ կարելի է այդ լեզվով խոսել:

«Ում հետ ասես կարող են խոսել, մեզ հետ էլ են փորձել խոսել, չի ստացվել,  և թող բոլոր իշխանությունների ճակատագիրը  չկրկնեն ներկա իշխանություններն էլ: Բոլորին թվում էր, թե Դաշնակցությունը բոլոր իշխանությունների հետ հենց տեղ է լինում, մտնում է, բա ինչի՞ հիմա դրա մասին չեն խոսում: Մենք մեր տեսակետն ունենք, մեր տեսակետն էլ պահպանում ենք»,- ասաց պատգամավորը։

Հարցին` կարո՞ղ է այլ հեռանկարներ ունեն, դաշնակցական պատգամավորն ասաց, որ իրենց հեռանկարը ազատ, անկախ և միացյալ Հայաստանն է, Դաշնակցությունն ուրիշ հեռանկար չունի: Դիտարկմանը` օրինակ ռևանշի, նա պատասխանեց. «Եթե ռևանշով ենք գալու ազատ, անկախ և միացյալ Հայաստանին, այո»:

Ճշգրտմանն էլ՝ Փաշինյանին նկատի ունի՞, երբ ասում է՝ իրենց հետ ուլտիմատումներով չխոսեն, Ռուստամյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ այն թիմը, որն այս գործընթացը սկսել է: Գիտեին, որ մենք չենք միանալու, երեկ ենք սրա մասին խոսել: Ես երեկ մեր այս տեսակետը հստակ փոխանցել եմ առաջին փոխվարչապետին, հիմա իրենք գալիս են, որ մեզ վրա ճնշում բանեցնեն, որ տեսեք` գնացինք, ՀՅԴ-ն մերժեց: Իրենք չպետք է գային մեզնից ստորագրություն խնդրելու, որովհետև մենք երեկ իրենց ասել ենք, թե ինչու չենք միանալու այդ ստորագրահավաքին: Հիմա բերել են հրապարակայնացնում են, որ դրանով ճնշե՞ն Դաշնակցությանը, չի ստացվելու»:

Պատգամավորը շեշտեց, որ երկրում են շատ բաներ իրենց սրտով չեն, բայց մասնակցելու են ընտրություններին:

«Մենք քաղաքական ուժ ենք և տվյալ պայմաններում մեր ծրագրերն իրականացնելու ցանկացած միջոց և առիթ պետք է օգտագործենք։ Դաշնակցության գոյությունն ու աշխատանքը պայմանավորված չէ նրանով, թե ՀՅԴ-ն քանի ձայն կունենա խորհրդարանում:
Եղել է ժամանակ, որ Դաշնակցությունը մեկ պատգամավոր է ունեցել ԱԺ-ում, Դաշնակցությունը 70 տարի երկրում չի էլ եղել, բայց Դաշնակցությունը եղել է: Կարո՞ղ եք մի այդպիսի ուժ նշեք, որ այդպիսի փորձություններով անցնի ու պահպանվի: Դա մտածելու տեղ չի՞ տալիս, որ գոնե մեկ անգամ աշխատացնեն մտքները և հասկանան, որ Դաշնակցությունը կա ու պիտի լինի։ Ուզեն թե չուզեն պետք է հաշվի նստեն այդ փստի հետ»,- ընդգծեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ որոշ ուժեր հայտնվելու են քաղաքական աղբանոցում, Ռուստամյանն ասաց. «Այնքան մարդիկ են այդպիսի հայտարարություններ փորձել վերագրել Դաշնակցությանը: Նախ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Դաշնակցությանը, 128 տարի, եթե Դաշնակցության նկատմամբ ինչ ասես ասվել է, իսկ Դաշնակցություն կա, դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարց ուղղեց պատգամավորը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}