«Իմ դիրքորոշումն ուժի մեջ է». Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ
ԱԺ-ում քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում փաստաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 23, մինչդեռ քվեարկությանը մասնակցող պատգամավորների թիվը պետք է գերազանցեր 62-ը:
Ավելի վաղ, լրագրողների հետ զրուցում Վահե Գրիգորյանը դժվարացել էր կանխատեսել՝ ինչ արդյունք կունենա ընտրությունը: Ընտրվելու դեպքում էլ պատրաստականություն էր հայտնել «ինչպես հարկն է» աշխատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ նշելով, որ աշխատանքում անձնական նախընտրություններով չի առաջնորդվում:
Լրագրողները ՍԴ նախագահի թեկնածուին հիշեցրեցին, որ իրեն ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը, ում ինքը բազմիցս քննադատել է՝ անվանելով ոչ լեգիտիմ: Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդելով, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է: Դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»:
Հիշեցնենք, երբ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջադրեց նախագահի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանը այդ առաջադրումը հակաօրինական որակեց՝ սոցցանցի իր էջում գրելով, որ Արմեն Սարգսյանի չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու և վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու որևէ ապացույց:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
- Ընտրության արդյունքն ինձ համար բացարձակապես կանխատեսելի չէ. Վահե Գրիգորյան
- Արա Բաբլոյանը լավ տպավորություն է ստացել Վահե Գրիգորյանից
- Վահե Գրիգորյանը չի հավատում, որ ՍԴ-ն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի
- Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու