Գերմանիան Թուրքիա այցելողներին զգուշացնում է՝ չքննադատել Էրդողանին
Գերմանիան Թուրքիա այցելող իր քաղաքացիների համար նախազգուշական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ խուսափեն սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելուց։
Այս արարքը կարող է դիտվել որպես պետության ղեկավարի նկատմամբ վիրավորանք ու հանգեցնել ձերբակալության։ Այս մասին գրում է EU Observer-ը։
«Գերմանիայի քաղաքացիների ձերբակալություններն ու հետապնդումները բազմիցս կապվել են սոցիալական ցանցերում հակակառավարական քննադատության հետ։ Բավական է նաև նման բովանդակության տարածումն ու հավանումը»,-ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։