Քաղաքական 10:10 29/10/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն

Ինչպե՞ս է վերադառնալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն, ի՞նչ սպասել այս վերադարձից։ Ի՞նչ է սպասում Հայաստանը Փաշինյանի վերջնական հաղթանակից։ Հնարավո՞ր է Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները փոխվե՞ն։ Այս ու այլ հարցերին պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում։

Հարց-Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, խորհրդարանին համոզեց իրեն չընտրել։ Եթե հետագա  երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ արձակմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հերթական հաղթանակը։
Պատասխան-Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը  կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։  Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են։

Հարց-Ոմանք կարծում են, որ այս ընտրությունները վերջ կդնեն ընթացիկ անկայունությանը, ոմանք էլ համոզված են՝ սկսվում է նորը։ Ովքե՞ր են մոտ ճշմարտությանը։
Պատասխան-Սա անկասկած, բեկումնային պահ է։  Հայաստանի վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, ինչի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ լիովիոն դոմինանտ  է լինելու կուսակցական մի միավորը։  Այդ քաղաքական միավորում էլ դոմինանտ է լինելու մեկ մարդ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի։

Հարց-Եվ կանխորոշվա՞ծ։
Պատասխան- Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել զգացմունքային, հուզական վիճակում։ Սոցիալական հոգեբանությունն էլ հաստատում է, որ հասարակության՝ որպես ամբողջության համար էլ սա ճիշտ է։ Այսօր Հայաստանի ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի մեջ է ու պատրաստ չէ առարկայական քննարկումներ, իսկ դա նշանակում է, որ ոչ ճիշտ որոշումների ընդունման վտանգները կտրուկ մեծանում են։

Հարց-Դուք վերջերս ասել եք, որ միակուսակցական խորհրդարանը նախապայմաններ կստեղծի անկայունության համար։  Ի՞նչ ի նկատի ունեիք։

Պատասխան- Խոսքը իշխանության ու պատասխանատվության մասին է՝ լիակատար իշխանությունը ենթադրում է լիակատար պատասխանատվություն, և դա մեդալի մի՝ դրական կողմն է, քանի որ ոչ ոքի չես կարող մեղադրել անհաջողությունների համար։ Այսօր շատ հայտնի «սաբոտաժ» և «հակահեղափոխական»  բառերը կորցնում են իրենց հասցեատերերին։  Հնարավոր է, այդ ժամանակ իշխպանությունը վերջապես զբաղվի տնտեսությա՞մբ։   Բացասականն  էլ այն է, որ ձևավորվում է քաղաքական նոր մենաշնորհ, և դրանից երկրի համար որևէ լավ բան չի լինի։ Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը  բերում է լճացման ու իշխանության այլասերման, ինչքան հեղափոխականն էլ այն լինի։  Երկրում կդադարի գործել կշիռների ու հակակշիռների համակարգը, որը շատ կարևոր է իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության առումով։

Հարց- Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ  առանձին քաղաքական գործիչներ, որոնք ունակ են քանդել այդ մենաշնորը, իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։
Պատասախան-Դա կախված է այն բանից, թե  ինչքան ակտիվորեն ու արհեստավարժ նրանք կկատարեն իրենց աշխատանքը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։  Բոլորը հասկանում են, որ լինելու է քաղաքական դաշտի լուրջ վերափոխում, բացվելու են մեծ հնարավորություններ ինքնաիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության ավանգարդը, կախված է այն բանից, թե ինչպես ապագա ընդդիմությունն իրեն կդրսևորի։

Հարց-Դուք տեսնո՞ւմ եք Ձեզ այդ դերում։
Պատասխան-Մտածում եմ այդ մասին։

Հարց-Պատրաստ ե՞ք  գլխավորելու հայկական ընդդիմությունը։
Պատասխան- Ես հիմքեր ունեմ՝ Հայաստանի ապագայի մասին լրջորեն անհանգստանալու համար։ Դա ինձ դրդում է, որպեսզի ինչ-որ կերպ ազդեմ այդ պրոցեսների վրա։  Թե ինչքանո՞վ ինձ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, իմ անցյալը, ներկան և ունեցած փորձը ինձ թույլ են տալիս հայկական քաղաքականության մեջ էական դեր խաղալ։

Հարց-Մինչ  քրեական գործի հարուցումը, դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Եվ հենց ձեր նկատմամբ մեղադրանք առաջադրեցին,  Դուք հայտարարեցիք նման մտադրության մասին։ Այդ իրադարձությունները որևէ կերպ կապվա՞ծ են իրար։
Պատասխան-Դրանք զուգահեռ պրոցեսներ են, և դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանում իրավիճակի շուրջ անհանգստությունը և դրանց հնարավոր զարգացումները ինձ դրդեցին այդ որոշմանը։  Այստեղ դեռ մեծ հարցական կա՝ քրեական գործը հայտնվեց ինքն իրեն, թե այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը և այն գնահատեցին որպես քաղաքական պրոցեսներին մասնակցելու ձգտում։ Այստեղ  հավի կամ  ձվի առաջինը լինելու մասին հայտնի դասական պարադոքսն է։ Ես մինչ այդ քրեական գործն էլ ակտիվորեն խորհրդակցություններ էի անցկացնում մարդկանց, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում էին իմ անհանգստությունը։

Հարց-Ակնհայտ է, որ Նիկոլ  Փաշինյանի ու նրա թիմի  ոչ բարեկամական գործողությունները ինչ-որ կերպ ակտիվացրեցին գործընթացը։
Պատասխան-Անկասկած, հենց ակտիվացրեցին։ Հնարավոր է, այդ ամենը մի քիչ ավելի երկար տևեր, ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ի վերջո ինչ է տեղի ունենում Հայաստանում, չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավական անսպասելի էին։ Սովորաբար նման պրոցեսներն ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդը զգացմունքային է, նրան հեշտ է ոգեշնչել, մանիպուլացնել նրա էմոցիաները, բայց ինչքան հեռուն կգնա այս պրոցեսը, դա էր պետք հասկանալ։

Հարց-Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը, կարելի՞ է ասել, որ Ձեր վերադարձը հայկական քաղաքականություն կայացել է։
Պատասխան-Իհարկե։

Հարցազրույցն ամբողջջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}