Քաղաքական 14:52 29/10/2018 Հայաստան

ԱՄՆ-ն իր պաշտոնյանին ՀՀ գործուղելով՝ որևէ կերպ կամ ոչ ամբողջությամբ բավարարում չի ստացել. Ոսկանյան

«Հայաստանից ակնկալիքները ԱՄՆ քաղաքական ուղեծրում չպետք է մեծ լինեն, քանի որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեզ համար կենսական կարևորություն ունեն, հետևաբար որևէ խելամիտ պետություն չի կարող հրաժարվել սեփական շահերից հանուն ուրիշի շահերի»,-«Ի՞նչ կփոխի ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի կովկասյան այցն աշխարհում և Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ-ն թիվ մեկ գերտերությունն է այսօր աշխարհում,  հաշվի չնստել այս պետության շահերի հետ կոպտագույն սխալ կլինի, բայց դա չպետք է արվի Հայաստանի շահերի հաշվին։

«Այլ խոսքերով՝ Հայաստանի առջև չպետք է  խնդիր դրվի «կամ-կամ»-ի կամ՝ ընտրության՝ Իրանը կամ մենք։ Հայաստանը մշտապես աչքի է ընկել մեր տարածաշրջանում ոչ թե շահերի հակասությունների վրա խաղալու իմաստով, այլ այդ շահերը համադրել փորձելու կամ համադրելու խելամիտ քաղաքականությամբ։ Այս իմաստով ակնհայտ է, նաև դատելով Բոլթոնի հետագա հայտարարություններից, այն ակնկալիքների դաշտը, որ ունեցել է ԱՄՆ իր բարձրաստիճան պաշտոնյանին Հայաստան գործուղելով կամ որևէ կերպ կամ ոչ ամբողջությամբ բավարարում չի ստացել։ Սա ճիշտ է, որովեհետև Հայաստան-Իրան սահմանը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»,- ասաց իրանագետը։

Քննարկմանը ներկա միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Բոլթոնի այցը տարածաշրջան նախ և առաջ ճանաչողական է, այս տարածաշրջանում չի եղել։

«Կարծում եմ,  մեծ հաշվով բավականին շատ բան իմացավ, բավականին շատ մեսիջներ ստացավ և տարածաշրջանից հեռացավ»,- ասաց նա։

Հարցին, թե  խոսում են Իրանի շուրջ օղակը սեղմվելու մասին և  ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար, Վ. Ոսկանյանն ասաց, որ Իրանի շուրջ օղակը սեղմելու մասին կոչերը մի փոքր չափազանցված են, Իրանի նախագահն ասում է, որ ԱՄՆ-ն կիրառել է իր ունեցած պատժամիջոցների գրեթե ողջ գործիքակամզը, գրեթե ոչինչ չունի Իրանի դեմ որպես պատժամիջոց կիրառելու համար։

«Մեզ համար որոշակի ռիսկայնություն պարունակող գործողություններ են ԱՄՆ գործողությունները, բայց սարսափազդու չեն»,-ասաց Վ. Ոսկանյանը` հավելելով, որ պատժամիոջները կարող են լրացուցիչ հնարավորությունների պատուհան բացել Հայաստանի համար։

Խոսելով ԱՄՆ կողմից զենքի վաճառելու հայտարարությունների մասին, մասնավորապես 907-րդ բանաձևի, Ս. Սարգսյանն ասաց. «Վերջին 25-30 տարում ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգը ձգտում էր հասնել այդ բանաձևի կասեցմանը, կարծես արդյունքի են հասնում։

Հայաստանը մի քիչ ավելի մեծ բարդություններ կունենա ԱՄՆ-ից զենք առնելու հարցում, քանի որ այն ավելի թանկ է։ Կարծում եմ, շուկան  հիմնականում ԱՄՆ-ն հենց Ադրբեջանի համար է բացում։
Իմ կարծիքով, դժվար է  լինելու ուժը կորցրած ճանաչել  բանաձևը։ Վաշինգտոնի հայկական կազմակերպություններն ատամներով պահում են այդ բանաձևը, իրենց համար սկզբունքային նշանակություն ունի։ Կարծում եմ, բարդ է լինելու, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այդ բանաձևը ուժը կորցրած ճանաչելու համար մտնի Կոնգրես,  պետք է գտնել ուղիներ շրջանցելու համար։
Ցանկանում են զենք վաճառել, բայց իրենք նաև ցանկանում են դա իրավական դաշտում անել, օրենքով անել»։

Նշենք, որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ, որով ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների  հետ։

Երևանում ասուլիսի ժամանակ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղմման և Ադրբեջանին զենք վաճառելու մասին վերաբերող հարցին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանել  է. «Այս պահին դեռևս որոշում կայացված չէ և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը զենքի վաճառքն ավելացնելու վերաբերյալ։ Բայց իրավիճակն այսպիսին է՝ Հայաստանն իր զենքի մեծամասնությունը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։ Այս հանգամանքն անշուշտ չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա Ռուսաստանին կողմերի նկատմամբ մեծ ազդեցության լծակ է տալիս և խաղաղության չի բերում։ Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}