Հասարակություն 14:11 30/10/2018 Հայաստան

Բոլթոնյան ուրվագծեր

Համաձայն չե՞ք, որ գնալով հստակվում է «թավշյա հեղափոխության»  ամբողջական պատկերը: Բոլթոնի «բլթոցներից» հետո փարատվեցին վերջին   կասկածներն  այն առնչությամբ, որ  հայկական արթնացման զարթուցիչը լարված էր օտարների ձեռքով: Նախ, ապրիլից սկսած,  դեսպան Ռիչարդ Միլզն էր ապրել սովորեցնում, հիմա էլ Բոլթոնը եկավ ու մեզ խաշ ուտել սովորեցրեց... Եթե այդքան մտահոգ եք համայն մարդկության ճակատագրով, ինչո՞ւ չեք  ապահովում ձեր երկրի ներքին անվտանգությունը, որպեսզի  օրական մեկն ավտոմատը ձեռքին դպրոց կամ սինագոգ չներխուժի և սպանդ չիրականցնի:

Բամբասկոտ համացանցը չի թողնի, որ խաբվենք աղավնու կերպարանքով ներկայացող սպիտակաբեղ պապիկի մարդասիրական ներբողներին... Հենց ինքն է իրեն բնորոշել որպես ՛՛ուժի միջոցով խաղաղություն հաստատող կոշտ ու հետևողական արտաքին քաղաքականության կողմնակից՛՛ /2015թ/: Եվ երբեք չի թաքցրել ու թաքցնում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ կոշտ դիրքորորուշումը, ինչն  այսօր հետևողականորեն իրականացնում են Միացյալ Նահանգները: 
Հիմա Բոլթոնը գլուխներս է  շոյում վեցամսյա ժողովրդավարական հաջողությունների համար, և զենք ու զրահ առաջարկելով՝ ուղղորդում է երես թեքել  մեր դարավոր հարևաններից, որոնց հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունն ավելի երկար է, քան ԱՄՆ պետության գոյությունը:  Ավելին, կոչ է անում բացել սահմանները  պոտենցիալ նոր «բարեկամների» Թուրքիայի ու Ադրբեջանի առջև....  Է՜հ, պարոն Բոլթոն, պատկերացնել անգամ չեք կարող, թե քանի հոգու  աչք  բացեցիք ձեր խորհուրդներով և  Լեռնային Ղարաբաղի կարգավորման ձեր տեսլականով, այդ  համատեքստում չթաքցնելով խորհրդարանական ընտրությունների ձեր ցանկալի արդյունքները... Փաստորեն, պարզվեց նաև  ընտրությունների «ափալ-թափալության» պատվիրատուն:

    Հիշո՞ւմ եք, ոնց էր Փաշինյանը Պուտինին խորհուրդ տալիս՝  չմիջամտել իրարու ներքին գործերին... Արդյոք նույնը չպիտի  պահանջեր նաև Բոլթոնից: Թե՞ իր մակարդակը միայն առաջին դեմքերն են: Ամեն դեպքում, բոլթոնյան ցինիկ դասերից հետո հայ հասարակությունը կարող է մեր  երկրում կատարված որոշ հանկարծահաս  իրադարձությունների  պատճառները հասկանալ:
Օրինակ, նոր կառավարության առաջին ակցիաներից մեկը գրավի դիմաց «Սասնա ծռերի» խափանման միջոցները փոխելն էր: Եվ ազատության մեջ հայտնվեցին   Հայաստանը երկու շաբաթ գերլարման մեջ  պահած,  երեք հոգու սպանած, բժիշկ ու ոստիկան  պատանդառած ահաբեկիչներ:

/Ի դեպ, նույն այդ իրավապահ մարմիններն  արդեն   ամսից ավել, համառորեն անտեսում են «դոնոսով» կալանավորված գործարար  Սամվել Մայրապետյանի կալանքի միջոցը փոխելուն ուղղված բազմաթիվ մտավորականների երաշխավորությունները/ : Կուսակցություն դարձած Սասնա ծռերի առանցքային խնդիրը ռուսական «գաղութատիրությունից» ազատվելն է, որպես առաջին քայլ դիտարկելով  Հայաստանից ռուսական 102 ռազմաբազայի լիկվիդացումը /սահման բացելու բոլթոնյան կոչի համատեքստո՞ւմ են գործում/: Ռուսական  ռազմաբազայի ռազմավարական կարևոր դերակատարության հետ միասին  չմոռանանք, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր ռուս սահմանապահները սահմանախախտների են հայտնաբերում:  Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ մարտահրավերների առաջ կհայտնվենք բաց ու անպաշտպան սահմանների դեպքում: Եվրոպան գրոհող  փախստականների մի մասի համար  Հայաստանն անմիջապես    տարանցիկ ուղի կդառնա: 

Վաղուց արդեն դադարել ենք քաղաքականության մեջ պատահականություններին հավատալուց: Եթե անգամ չար զուգադիպությամբ  համընկեց հոկտեմբերի 26-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի հոսպիտալի պետի տեղակալ, ՌԴ քաղաքացի Մահոմեդ Մահոմեդովի մեքենայի հրկիզումը, միևնույն է՝  այն ընկալվում է որպես  ռուսական և հայկական կողմերի միջև առճակատման սադրանք:

Իսկ  վարչապետի  կողմից Իրանին սահմանակից Սյունիքում արտահայտած փաստարկն  առ այն, որ նախկին փոխոստիկանապետին մարզպետ նշանակելով նպատակ ունի  «ջարդել նարկոթրաֆիկի ողնաշարը», բացի նրանից, որ մեծ վիրավորանք է անկոտրում  սյունեցիների հասցեին,   հարված է նաև ռազմավարական հարևանի հեղինակությանը: Արդյոք խելամիտ է ներքաղաքական ոչ միանշանակ որոշումների արդարացման  համատեքստում քար նետել  մոտ հարևանի այգին...

Հետհեղափոխական երկրի առաջին դեմքերի հայտարարություներն ու արարքները  դիտարկվում են ամենայն բծախնդրությամբ: Եվ եթե ներքին «հակահեղափոխական» ընդդիմախոսների հետ հնարավոր է սպառնալիքի լեզվով խոսել, ապա արտաքին աշխարհում, առավել ևս ռազմավարական դաշնակից պետությունների հետ շատ վտանգավոր է տարբեր դիմակներով հանդես գալը: Ռուսաստանի և Իրանի նկատմամբ տնտեսական սանկցիաներն ու պատերազմական  հռետորաբանությունը  խորացնող ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր երկրի բարրօրության հանդեպ հավատ չի ներշնչում մի փոքրիկ, բայց շատ կարևոր պատճառով՝ մեր աշխարհագրական դիրքի պատճառով: Սակայն, Հայաստանը դիտարկելով միայն որպես մեծ տերությունների արանքում  ծվարած փոքրիկ երկիր, Ջոն Բոլթոնն ամենայն հավանականությամբ, չի էլ պատկերացնում, թե  ինչպես կարող է  բռունցքվել հայությունը՝ արցախյան  ոչ հայանպաստ պարտադրանքների դեպքում:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Ամուլսարն առանց հանքի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված  մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր,  դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Խաչվերացը՝ վաղը
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Աղբյուր` Panorama.am
19:57
Արջի հարձակումից տուժած լեհը մահացել է
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
Երևանում մեկնարկել է ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթը։
Աղբյուր` Panorama.am
19:01
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«Թատերական Գավառ»
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
18:42
Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչու է Թրամփը նարնջագույն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատարել է, թե ինչու են իր  մաշկն ու մազերը նարնջագույն երևում։ Գազետա.ռու կայքը, հղում անլով NBC-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
18:13
Երկրաշարժ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը  բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ինչպես է Ղազախստանը նախապատրաստվել ԱԱ-ին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
17:19
«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաները՝ մեկ վայրում
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման
Այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը...
Աղբյուր` Panorama.am
16:55
«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
16:55 12/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}