Գերմանացի նախկին բուժեղբայրը խոստովանել է, որ նվազագույնը 100 պացիենտի է սպանել
Գերմանացի ցմահ դատապարտված նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելը խոստովանել է, որ նվազագույնը 100 պացիենտի է սպանել։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»։
Նա հանցագործությունները կատարել է Դելմենհորսթ և Օլդենբուրգ քաղաքներում՝ 2003-2005 թվականներին։ Քննության տվյալներով, նա հիվանդներին դեղերի մեծ չափաբաժիններ է ներարկել, ինչից էլ վերջիններս մահացել են։
2017 թվականին Հյոգելին մեղադրել էին 84 մարդու սպանության մեջ։ Այդ ժամանակ արդեն նա պատիժ էր կրում 6 պացիենտի սպանության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին