Քաղաքական 19:56 31/10/2018 Արցախ

Առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ պետբյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը

Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը: Այս մասին հայտնում են ԱՀ խրհրդարանի լրատվական ծառայությունից։

Սկսելով նիստի աշխատանքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից շնորհավորել է հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված Արամ Ալեքսեյի Սարգսյանին, ինչին հաջորդել է վերջինիս երդման արարողությունը:

ԱԺ նախագահը նաև ներկայացրել է ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության դիմումը՝ կազմի փոփոխության մասին, որի համաձայն ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ընդգրկվել է «Ժողովրդավարություն» խմբակցության կազմում:

Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո՝ անդրադարձել պարտադիր քննարկման հարցերին: Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն  էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը այդ պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը: Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց, նրան հարցեր առաջադրելուց և մտքեր փոխանակելուց հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Ռաֆայել Ջհանգիրյանի օգտին քվեարկել է 29, դեմ՝ 2 պատգամավոր:
Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին հարցը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ՄԻՊ պաշտոնում առաջարկել է Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ Արտակ Բեգլարյանն առանձնացրել է աշխատանքի չորս հիմնական ուղղություններ: Թեկնածուն խոսել է նաև ՄԻՊ գրասենյանկի աշխատանքներն ավելի հասանելի դարձնելու հնարավորությունների և նոր ծրագրերի  մասին:

Հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ԱԺ-ին ներկայացնելով հաշվիչ հանձնախբի նախագահ Ռամելա Դադայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում թեկնածուի օգտին քվեարկել է 29 պատգամավոր:
Անցնելով օրենսդրական նախաձեռնություններին՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև պատգամավոր Արպատ Ավանեսյանի հեղինակած՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Հեղինակի ներկայացմամբ՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ԼՂՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավելագույնս կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն  որդեգրման գործընթացները, խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող ու դաստիարակվող երեխայի հարցում, ինչպես նաև՝ խնամատար  ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով  «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը, նշել է, որ օրինագծի  ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:

Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության  օրենքների  նախգիծը:

Հեղինակի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառած վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով չնախատեսված ծախսերի մասով  ԱՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը կթեթևացվի: Նախագծով առաջարկվել է նաև նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման  նոր ուղղություններ:
ԱՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ ներկայացրել է Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Առաջարկվող փոփոխությունը, նախագծի հեղինակի հաղորդմամբ, պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ: Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Կանոնակարգային ընթացակարգերով նախատեսված քննարկումներից հետո խորհրդարանն ընդունել է ներկայացված բոլոր օրենքները:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:56
Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանում ժամկետային ծառայող կանանց համար զորամաս է կառուցվում
Այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք,...
Աղբյուր` Panorama.am
17:28
The New York Times Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ամերիկացի վարձկանների հակամարտությունների մասին
Ամերիկացի վարձկանները, որոնք միացել են ուկրաինական «Միջազգային լեգեոնին», պայքարում են ազդեցության համար և փորձում են շահույթ ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը
Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Strana.ua. Կիևում շուկան տարհանվել է ռումբի տեղադրման մասին լուրերի պատճառով
Կիևում հայտնել են մետրոյի «Մինսկայա» կայարանի մոտ գտնվող շուկայի ականապատման մասին, բոլոր մարդիկ տարհանվել են տարածքից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միսիսիպիի պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին CNN-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն։ ABC...
Աղբյուր` Panorama.am
16:00
Դիլիջանում փլուզվել է երկհարկանի տան ետնամասը
Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պաշտոնյաների և զինվորականների համար նախատեսում են...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ափ իջել իտալական կղզում
Ավելի քան 2000 միգրանտ 24 ժամվա ընթացքում ափ են իջել Լամպեդուզա կղզում։ Շաբաթ օրը հայտնել էANSA գործակալությունը և ընդգծել, որ խոսքը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:17
Էկզոտիկ խոլորձներ՝ Երևանի բուսաբանական այգում
Երևանի բուսաբանական այգին Խոլորձների Ցուցասրահի հետ համատեղ կազմակերպել է Խոլորձների ցուցահանդես։ Այսօր և վաղը Երևանի բուսաբանական այգում...
Աղբյուր` Panorama.am
14:56
Անջելինա Ջոլիին լուսանկարել են Ռոտշիլդների ընտանիքի ժառանգի հետ ժամադրության ժամանակ
Դերասանուհի Անջելինա Ջոլիին լուսանկարել են էկոակտիվիստ և բանկիրների գերդաստանի ժառանգորդ Դեյվիդ Մայեր դե Ռոտշիլդի հետ ժամադրության ժամանակ:...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ՝ նախապես կվաճառվեն բուհերի շենքերը. Իշխանյան
«Իսկ Ակադեմիական քաղաքը կմնա, որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին»։
Աղբյուր` Panorama.am
14:32
Էջմիածնում 52-ամյա տղամարդը ձերբակալվել է տելեգրամով մեթադոն ձեռք բերելու համար
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու...
Աղբյուր` Panorama.am
14:21
Զատուլին. Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն աստիճանաբար դեն են նետում դիմակները
Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի(ՄՔԴ)-ի Հռոմի կանոնադրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Telegraph. ԵՄ-ն կարող է Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանին սահմանափակող միջոցները շրջանցելու հարցում օգնելու համար Կենտրոնական Ասիայի երկրների դեմ պատժամիջոցներ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից. Միկոյան
Yerevan.Today-ը գրում է. «Լրատվամիջոցներից մեկը այսօր գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:...
Աղբյուր` Panorama.am
13:54
Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում
Հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման...
Աղբյուր` Panorama.am
13:45
Երբեք չէի լսել Անդրանիկ Մարգարյանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը. Շարմազանով
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։  ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու...
Աղբյուր` Panorama.am
13:35
Միսիսիպիում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ
Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է ABC...
Աղբյուր` Panorama.am
13:24
Միխայիլ Գալուստյանի կինը ներկայացրել է մեծահասակ դուստրերին
Հեռուստահաղորդավար, դերասան Միխայիլ Գալուստյանի կինը ցույց է տվել իր հասուն դուստրերին: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ գործարարուհին...
Աղբյուր` Panorama.am
13:13
Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ Սեդա Սաֆարյանը չի հանդիսացել բողոքարկման իրավունք ունեցող անձ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքում առկա թերությունը շտկելուց և դեկտեմբերի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Սկանդալ». Լեհերին զայրացրել է ուկրաինացի փախստականների հանրահավաքը
Kresy-ի լեհական հրատարակության ընթերցողները վրդովված են Կրակովի գլխավոր հրապարակում տեղի ունեցած ուկրաինացի փախստականների ցույցից, որի...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՀԲ-ի 100 միլիոն դոլարի վարկը խթանելու է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը Հայաստանում
Համաշխարհային բանկի խորհուրդն մարտի 24-ին հաստատել է նոր՝ 92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}