Հայաստանից Ռուսաստան տարած հերբերաներն այրել են
Հայաստանից ինքնաթիռով Ռուսաստան տարված ծաղիկները՝ հերբերաներն Օմսկի շրջանում հոկտեմբերի 29-ին այրել են։
Ռոսսելխոզնադզորի պաշտոնական էջի փոխանցմամբ, փաստաթղթային ստուգման արդյունքում մասնագետները հայտնաբերել են կարանտինային վտանգավոր օրգանիզմներ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս։
Դրա տարածումը կանխելու համար որոշում է կայացվել այրել 900 ծաղիկը։
Նշվում է, որ այն տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Ավստրալիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան