Քաղաքական 18:51 01/11/2018 Հայաստան

Կոչ եմ անում բոլորին՝դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։

«Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,-ասել է Հայաստանի նախագահը։

Աղբյուրի փոխանցմամբ, անդրադառնալով հնչած կարծիքներին և մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած` կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբևեռ, միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհին։

«Սա վկայում է այն մասին, որ մենք թևակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,-ասել է Արմեն Սարգսյանը և անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության և մրցակցության գործընթացներում. փոքր պետությունները, ընդհանրապես զրկվա՞ծ են ձայնի իրավունքից, թե՞ ամեն դեպքում կարող են ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում:Այս հարցին պատասխանելու համար ցանկանում եմ նշել, որ այսօր աշխարհն արագ փոփոխվում է»,-ասել է Հայաստանի նախագահը:

«Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, սրընթաց դառնալու են մարտահրավերներից մեկը, և մենք պետք է հասկանանք, թե ինչ պահվածք ենք ցուցաբերելու այս ոլորտում: Կարծում եմ, որ այստեղ հիմնականը լինելու է կանխատեսելիությունը»:

Ըստ Հայաստանի նախագահի` նոր աշխարհում պետք է լսելի լինեն բոլորի ձայները. «21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։

Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ:

Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում:

Մեր կյանքում ամենակարևոր բանը ժամանակն է: Գնել կարելի է ամեն բան, սակայն, ցավոք, մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»:

Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․

«Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենք կարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ:

Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»:

Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման:

«Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան,-ասել է նախագահ Սարգսյանը: -Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}