Քաղաքական 14:42 02/11/2018 Հայաստան

Կառավարության չկատարված հանձնառությունը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախաձեռնել էր նոր կառավարությունը, ինչպես գիտենք, ԱԺ-ն չընդունեց։ Մինչդեռ՝ թավշյա հեղափոխության օրերին հանրահավաքներում մշտապես հնչում էին, որ երկրում պետք է անցկացվեն նոր ընտրություններ Ընտրական նոր օրենսգրքով։

Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասում է, որ՝ «ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում», իսկ փոխվարչապետ Տիգրան Ավիանյանի օգնական Միքայել Նահապետյանն ազատվում է իր պաշտոնից այն հիմնավորմամբ, որ «անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը»։

Panorama.am-ը հետաքրքվեց քաղաքագետներից՝ ինչո՞ւ ժամանակավոր կառավարությունն իր այդ հանձնառությունը չկարողացավ կատարել, մինչդեռ հիմնական նպատակը հենց դա էր։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախ՝ ողջունեց Միքայել Նահապետյանի քայլը, ով յուրահատուկ սկզբունքայնություն է դրսևորել, որը Հայաստանում հազվադեպ է պատահում։

«Իրոք, հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկու խոստում էր տվել։ Առաջին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երկրորդ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենք։ Այսինքն՝  երկու խոստումն էլ չի կատարվել»,- նշեց քաղաքագետը։

Նա ասաց, որ իր համար Ընտրական օրենսգիրքն առանձնապես շատ մեծ նշանակություն չունի, որովհետև մարդկանց հետաքրքրում է Ընտրական օրենսգիրքն այն կոնտեքստով, թե ընտրությունները կեղծվելու են, թե ոչ, և Ընտրական օրենսգիրքն որքանով կերաշխավորի, որ ընտրություններն անցնեն ազնիվ։

«Տեսնում ենք, որ գոնե այս ընտրությունները կլինեն, իրոք, առանց կեղծիքների, պետությունը, ոստիկանությունը կապահովեն դա։ Մնացածն, իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորը ոչ թե ինչպես են ընտրություններն անցկացվելու, այլ ում ենք մենք ընտրելու։ Արդյո՞ք այն կազմակերպությունները, որոնք այսօր կուսակցություններ են կոչվում, իրոք կուսակցություն են, այն կառույցներն են, որոնք կարող են հաջողության դեպքում կառավարել երկիրը կամ ավելի քիչ ձայն հավաքելու  դեպքում լինել ընդդիմություն։ Իմ կարծիքով, Հայաստանում կուսակցությունները դասական առումով կուսակցություններ չեն»,- նշեց Ս. Դանիելյանը։

Նրա խոսքով, ինչպիսի ԸՕ էլ լինի, այդ կառույցները կլինեն այնպիսին, ինչպիսին կան։ Այդ պատճառով քաղաքագետն ավելի կարևորում ու առանջային է համարում «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունում։

«Այս ուղղությամբ բացարձակապես ոչ մի քայլ չի արվել»,- ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա  Սաֆարյանն ասաց, որ կառավարության ծրագրում էլ գրված էր, որ ընտրությունների անցկացման համար պետք է փոխել  Ընտրական օրենսգիրքը, հստակ գրել էին սկզբունքները, որոնք ընդունելի էին բոլորի համար։ 

«Այս կտրվածքով այնպես չէ, որ միայն պետք է խոսել այդ հանձնառությունը կառավարության կողմից չկատարելու մասին։ Ի վերջո, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր կողմ քվեարկեցին կառավարության գործունեության ծրագրին, բոլորը պարտավոր էին ուղղակի ապահովել դա, որովհետև նրանք նույնպես կողմ էին արտահայտվել այդ ծրագրին, այդ առաջնահերթությանը»,- նշեց վերլուծաբանը։

Ս. Սաֆարյանի խոսքով,  նոր ԸՕ-ն հարկավոր էր շատ կարևոր մի բանի համար. «Կարծում եմ՝ այդ կարևորությունը գիտակցում էր ու գիտակցում է ժամանակավոր կառավարությունը։ Խոսքն այն մասին է, որ ռեյտինգային ընտրակարգի միախառնումը համամասնական ընտրակարգին Ազգային ժողովի ընտրությունները դարձրել են ապաքաղաքական, այսինքն ընտրողի, թեկնածուների մեծ մասի վարքագծի ստիմուլները բացարձակապես այլ դաշտերում են։ Մասնավորապես այն առումով, որ նախկին իրականության մեջ որոշիչ է եղել վարչական լծակը և ընտրակաշառքը։ Այժմ, իհարկե,  վստահ եմ, որ նոր կառավարությունը թույլ չի տա այդպիսի գոծոններին դեր խաղալ, բայց, դրա փոխարեն կրկին ապաքաղաքական գործոններ են լինելու, որոնք քաղաքական բովանդակություն կտան պրոցեսին»։

Նա ափսոսում է, որ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, որովհտեև, Ս. Սաֆարյանի խոսքով, իշխանության ձևավորումը ոչ պակաս կարևոր է, քան իշխանությունից նախկին վարչախմբի հեռացումը, նույնպես տեղի ունենար քաղաքական միջավայրով, քաղաքական պրոցեսի արդյունքում։

«Դա բխում էր և Նիկոլ Փաշինյանի,  «Քաղաքացիական պայմանագրի» շահերից, և երկրի շահերից»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Ս. Սաֆարյանը հավելեց, որ քաղաքականությունն այնպես չէ, որ ամեն ինչ քո ուզած ձևով է գնում։

«Ի վերջո, քանի որ կար առաջին խնդիրը՝ շուտափույթ արտահերթ ընտրություններ նշանակելը, ենթադրում եմ, որ կառավարությունն ուղղակի չկարողացավ երկու խոշոր խնդիր լուծել այնպես, ինչպես իրենք էին պատկերացնում, ինչպես մենք էինք պատկերացում։ Պատճառը դիմադրությունն էր, երևի պրոցեսի վատ դիզայնը։ Երևի թե, ուղղակի, կարողացան անել այսքանը»,- ասաց վերլուծաբան Ս. Սաֆարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}