Վաղատուր գյուղում տան փլուզման հետևանքով տուժածներ կան
Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տան միջնապատը փլուզվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ում այս ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրը (մոտ 6 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով Մ. Ա.-ն (ծնված 1966 թ.) և Մ. Կ.-ն (ծնված 1992 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Կ.-ին՝ միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները