Բրիտանիայի նախկին վարչապետը ձանձրացել է և ցանկանում է ԱԳ նախարար դառնալ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ստիպված հրաժարական տվեց Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի դրական արդյունքների հրապարակումից հետո, ցանկանում է կրկին վերադառնալ քաղաքականություն, քանի որ շատ է ձանձրանում։
Քեմերոնի ընկերները հայտնել են, որ նախկին վարչապետը հույս ունի դառնալ ԱԳ նախարար, երբ նոր վարչապետը կհաջորդի ներկայիս վարչապետ Թերեզա Մեյին։
Daily Mail-ի աղբյուրը հայտնել է, որ Դևիդը նվիրված է հանրային ծառայությանն ու դեռևս երիտասարդ է՝ ընդամենը 52 տարեկան։
Քեմերոնի մամուլի խոսնակը չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը