Լավրովն ասել է՝ ինչից է կախված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
«Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ լրջորեն պայմանավորվել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել»,-ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է շարունակել շփումները, որ ԱԳ նախարարները կհանդիպեն ու որ, իհարկե, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք ողջունում ենք այսպիսի պայմանավորվածությունը»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, հասկանում են, որ քանի դեռ ներքաղաքական բուռն գործընթացները չեն ավարտվել, որոնք այժմ տեսնում են, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել կոնկրետ տարբերակներ՝ այս ճգնաժամից դուրս գալու ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ապահովման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները