Հաջորդ շաբաթ կլինի ՀՀԿ համագումարը. Աշոտյան
«Հանրապետականում գլոբալ ոռումով տրամադրությունների ճամբարը չի փոխվել, կա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որոնք կարծում են, որ մասնակցել չարժե՝ տարբեր պատճառներով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ մասնակցության մասին որոշում կկայցավի, երբ կուսակցության ղեկավար մարմինն այդ որոշումն ընդունի։
«Կուսակցական գրասենյակի աշխատանքները եռում են առավոտից մինչև ուշ երեկո։ Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք։ Կուսակցության համաժողովը, ըստ ամենայնի, կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասաց, որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել:
Աշոտյանը նշեց, որ վարչապետը ԱԺ-ին ճնշելով միանձյնա որոշեց մայիսյան ընտրությունները դարձնել դեկտեմբերյան ընտրություններ և դրանով խաթարեց քաղաքական կուսակցությունների ծրագրված գործունեությունը՝ ընտրություններին մասնակցելու։