ԶՈւ ծառայողները կարող են ՀՀ-ից դուրս ծառայել միայն միջազգային պայմանագրերի հիման վրա. Աշոտյան
«Շատ կուզենամ, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ արտգործնախարարության ձայնն ավելի լսելի լինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու մասին։
«Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է։ Հասկանում եմ, որ կառավարության ղեկավարը կամ ուրիշ մարդիկ գուցե տարբեր տեղեր տարբեր խոստումներ են տվել ու ամեն ինչ պետք է անեն, որ կյանքի կոչեն դրանք, բայց այդ խոստումներ տալը քաղաքական որոշում ու պատասխանատվություն է, իսկ խոստումներն իրականացնելը՝ բացառապես իրավական գործընթաց»,- շեշտեց պատգամավորը։
Աշոտյանը նշեց, որ անկախ նրանից՝ կլինի ինքը ԱԺ հաջորդ պատգամավոր, թե ոչ՝ հետևողական է լինելու Սիրiայում մեր հայրենակիցների ճակատագրին, նաև նրան, որ ՀՀ օրենքները հարգվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա. Զ.Մնացականյան
- «Հրապարակ». Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշումից ամերիկացիները դժգոհ են
- Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից. Դավիթ Տոնոյան
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան