Թուրքիան չեղարկել է ԱՄՆ գլխավոր դատախազի և ներքին անվտանգության նախարարի դեմ պատժամիջոցները
Թուրքիան չեղարկել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի և ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի դեմ պատժամիջոցները։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը՝ վկայակոչելով «Անադոլու»-ին։
«Երկու պաշտոնյաների դեմ պատժամիջոցները չեղարկվել են որպես ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշման պատասխան քայլ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը։
Ավելի վաղ Վաշինգտոնը չեղարկել էր Թուրքիայի ՆԳ և արդարադատության նախարարների դեմ պատժամիջոցները։
Այդ պատժամիջոցները սահմանվել էին օգոստոսի 1-ին՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Պոմպեոն հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները մասամբ կչեղարկվեն
- Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ
- Թուրքիայում ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնը
- Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է մտածել