Իրանի հետ սահմանի մասին Մնացականյանի պատասխանն Աշոտյանին չգոհացրեց
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիմնական զեկուցող ՀՀ արտաքիան գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլերի է պատրաստ ՀՀ-ն՝ Իրանի հետ սահմանի փակման դեպքում։
Աշոտյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց «թե Իրանի հետ սահմանը դեֆակտո կարող է ամեն պահի փակվել»:
«Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար եղել ե մնում են շատ կարևոր ուղղություն մեր արտաքին քաղաքականության մեջ։ Այդ մեկնաբանությունը ավելի շատ վերաբերում է մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ կողմից սահման բացել կամ փակելու մտադրությանը: Խոսքն ավելի շուտ մարտահրավերների խորության մասին է և տարբեր զարգացումների, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի վրա:
Այստեղ մենք բավականին զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք աշխատանքներ: Մեր արտաքին քաղաքականության մեջ բոլոր անմիջական դերակտարաների հետ ունենք գոծընկերական հարաբերություններ և այդ երկխոսության միջոցով փորձում ենք առնչվել մարտահրավերներին՝ նպատակ ունենալով նվազեցնելու ռիսկերը», - պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։
Աշոտյանն արձագանքեց. «Հայ-իրանական սահմանի հետ կապված շատ բարձր եմ գնահատում ձեր մասնագիտական զգուշավորությունը, ցավոք երեկ ԱԺ ամբիոնում նման մասնագիտական ու քաղաքական զգուշավորություն չտեսանք, իրոք զգայուն հարց է և կտրուկ հայտարարություններով դա չի կարող քննարկվել։ Այնուհանդերձ ինձ հուզող հարցի պատասխանը չստացա՝ ելնելով այն հանգամանքից, որ Դուք չեիք ուզում այդ պատասխանը տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է
- Հայաստանը հենվել է, հենվում է ու շարունակելու է հենվել ՀՀ ազգային շահերի վրա. Փաշինյան
- Իրանագետ. Իրանի հետ գործակցության նոր ուղղություններ պետք է փնտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում