Անվտանգային առումով մենք շատ կայուն աշխատում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում. Զ. Մնացականյան
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչման գործընթացը այսօր բերվել է ավարտին, հանգուցալուծվել է»,- այսօր խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հարցին։
Նա նշեց, որ կազմակերպության բնականոն գործունեությունը շարունակվում է։
«Այսօր կազմակերպության և քարտուղարության կարողությունները հնարավորությունները բավական ամուր են, որ կարողանա իր աշխատանքները իրականացնել՝ թե մշտական խորհրդի, թե նախարարների մակարդակով։ Հաջորդ շաբաթ կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ընթացակարգային հարցեր»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Նա շեշտեց, որ անվտանգային առումով իրենք շատ կայուն աշխատում են ՀԱՊԿ-ի շրջանակներում և գլխավոր քարտուղարի հարցը ՀԱՊԿ-ի շրջանակներում անմիջապես որևէ առնչություն չունի այդ հարցի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- ՀԱՊԿ գագաթաժողովը կկայանա Աստանայում նոյեմբերի 8-ին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին