Աճուրդում նեկայացված են Նիլ Արմսթրոնգի իրերը
Սկաֆանդրը, մեդալներ, լուսանկարները, ձայնարությունները... Ընդհանուր առմամբ 2000 առարկա և անձնական իրար, որոնք երբեմն պատկանել են ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին, Դալլասում ներկայացված են աճուրդում։
Եվրանյուզը գրում է, որ մի շարք լոտեր, որոնք կապված են լուսնային առաքելության հետ, ունեն պատմական արժեք։ Տիեզերագնացի ընտանիքի անդամներն են որոշել աճուրդում ներկայացնել իրերը, որոնք գտնվել են Արմսթրոնգի մահից հետո՝ 2012 թվականին։
Heritage Auctions-ի նախագահ Գրեգ Ռոան ասել է. «Ինչ վերաբերում է այն առարկաների վաճառքին, որոնք վերաբերում են տիեզերական ծրագրին, ապա որևէ բան չi համեմատվի Նիլ Արմսթրոնգի սեփականության հետ։ Նա Lուսնի վրա ոտք դրած առաջին մարդն էր, մարդ, ում մեծ հարգանքով էին վերաբերում բոլոր տիեզերագնացները»։
Արմսթրոնգն իր երկրորդ և վերջին թռիչքը կատարել է որպես Ապոլոն 11-ի հրամանատար, դա 1969 թվականի թռիչքն էր դեպի Լուսին, երբ մարդն առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրեց։