Դատավորին առնչվող հարցերի սպառիչ պատասխանները ստացանք. Գևորգ Կոստանյան
«Բոլոր պաշտոնյաները, որոնք առնչություն ունեն հայտնի ձայնագրության հետ, անխտիր հրավիրվելու են»,-Մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Լրագրողները նրանից հարցրեցին՝ արդյոք նիստի ընթացքում իրենց հետաքրքրող փաստարկներ ստացան։
«Իհարկե, ստացանք, բայց նկատի ունեցեք, որ հրավիրված անձի բացատրությունն ինքնին դեռևս սպառիչ չէ։ Երբ դատավորին հրավիրում ես, և նա ներկայացնում է համապատասխան հարցերի պատասխաններ, քննության այլ փուլում, նաև այլ անձանց բացատրությունների հիման վրա, հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա նույն անձին հրավիրել մի քանի անգամ։ Այսինքն՝ մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի սպառիչ պատասխանները ստացանք, դրանք բավարար էին, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը»,- ասաց Գևոգ Կոստանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք դատավորի ներկայությունը փոխեց իրենց քայլերի հաջորդականությունը։ Կոստանյանը դրական պատասխան տվեց։
Հարցին՝ կանչվելու են արդյոք ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը, Գևորգ Կոստանյանը կրկնեց՝ անկախ զբաղեցրած պաշտոնից՝ անխտիր բոլոր անձինք անհրաժեշտության դեպքում հրավիրվելու են՝ պարզաբանումներ ներկայացնելու։ Նա չբացառեց, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին հրավիրեն միաժամանակ։
Հարցին՝ ո՞վ է լինելու հաջորդ անձը, ով հրավիրվելու է քննիչ հանձնաժողվի նիստին, Գևորգ Կոստանյանը չցանկացավ բարձրաձայնել։
Քննիչ հանձնաժողովի նախագահը միաժամանակ նկատեց, որ նոյեմբերի 12-ին հանձնաժողովի գործունեության ժամկետը ֆորմալ առումով ավարտվում է։
«Մենք արդեն կնախաձեռնենք գուցեև ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի հանձնաժոովի լիազորությունները ևս երկու ամսով երկարացվի։ ԱԺ-ն հետո ինքը կորոշի՝ երկարաձգո՞ւմ է այս հանձնաժողվի լիազորությունները, թե ոչ»,- ասաց նա։
Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ եթե անգամ գործը բացահայտված և ավարտված լինի, քննիչ հանձնաժողովն իր իրականացրած քննության արդյունքում կարող է գալ տրամագծորեն հակառակ եզրակացության։
Հարակից հրապարակումներ`
- Գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով. Կոստանյան
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- Քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտականությունը կպահպանվի նաև պաշտոնից ազատվելուց հետո. Հովհաննիսյան
- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ. Կոստանյան
- Սերգեյ Բագրատյանն առաջարկում է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումը
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց