Իսլամիստները փակել են ճանապարհները և պահանջում են մահապատժի ենթարկել քրիստոնյա կնոջը
Երրորդ օրն է Պակիստանում չեն դադարում ցույցերը, մարդիկ փակում են փողոցներ և այրում անվադողեր, կոչ են անում կառավարությանը հրաժարական տալ: Մի շարք դպրոցներում բողոքի ակցիաների հետ կապված դադարեցված են դասերը։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրանք դժգոհ են գերագույն դատարանի որոշումից, որը արդարացրել է մի կնոջ, ով 8 տարի սպասում էր մահապատժի: Հազարավոր ցուցարարներ պահանջում են որպեսզի ի կատար ածվի մահապատիժը:
Հիշեցնենք քրիստոնյա կինը դատապարտվել էր 2009-ին, երբ վիրավորել էր մահմեդական կանանց և հայհոյել:
Բազմազավակ մայրն արդեն ութ տարի է ճաղերի հետևում է։ Հոկտեմբերի 31-ին դատարանը վճռել է, որ նրա մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չկան, իսկ խոստովանական ցուցմունք նա տվել է քննության ճնշման ներքո։
Կինը պետք է ազատ արձակվեր դեռ վճռի հրապարակման օրը, սակայն իշխանությունը վախենում է նրա կյանքի համար։ Ազատ արձակվելուց հետո կինը նախատեսում է իր ընտանիք հետ հեռանալ Պակիստանից։