Իմ նկատմամբ, իհարկե, ճնշումներ չեն եղել. Վաչե Մարգարյան
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իմ նկատմամբ, իհարկե, ճնշումներ չեն եղել»,-այսօր՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ում անունը շոշափվում է ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի հայտնի ձայնագրության մեջ։
Հարցին՝ ինքը վկայի կարգավիճա՞կ ունի, դատավորը հորդորեց հարցի պատասխանը ստանալ նախաքննական մարմնից։
Նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ հավելելով, որ մամուլի ասուլիս չի տալիս։ Հարցերի չպատասխանելու իր դիրքորոշումը դատավորը բացատրեց այն հանգամանքով, որ այդպիսի պահանջ է դրված Քննիչ հանձնաժողովի կողմից։
Անդրադառնալով հարցին, որ ԱԱԾ տնօրենը հայտնի հեռախոսազրույցում իրեն անվանել է Հրաչ և ասել է, որ ուզի-չուզի, պիտի Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառի, դատավորը հիշեցրեց, որ իր անունը Հրաչ չէ, Վաչե է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորին առնչվող հարցերի սպառիչ պատասխանները ստացանք. Գևորգ Կոստանյան
- Գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով. Կոստանյան
- Ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին