Տնտեսություն 13:38 05/11/2018 Հայաստան

Հանուն նախարարի բիզնեսի զարգացման ծրագիրն ու միջգերատեսչական գզվռտոցը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կառավարության վերջին նիստում  հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրին նախորդել են միջգերատեսչական գզվռտոցներ։ Բանն այն է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սեփականացրել ու որպես իր ծրագիր է ներկայացրել ավելի վաղ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված ու ներկայացված նախագիծը։

«Որևէ կերպ հիմնավորված չէ մի պետական գերատեսչության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը մեկ այլ պետական գերատեսչության կողմից պատճենելու և որպես նոր նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը»,-նշված է տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության ներկայացրած եզրակացության մեջ։

Վերջինը առաջարկել է նախագիծը հանել հետագա շրջանառությունից։ Առաջարկը չի ընդունվել։



Բանն այն է, որ ծրագրի իրականացումից օգտվելու է  այն ընկերությունը, որտեղ մինչ պաշտոնյա դառնալը աշխատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Տրանսպորտի նախարարը, Հակոբ Արշակյանը՝ Կառավարության որոշում է անցկացնել տվել, որով պետությունը Համաշխարհային Բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում Ինժիներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50 % պետք է կրի պետությունը՝ ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 % Հակոբ Արշակյանի  նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն»,-գրել է սոցցանցի օգտարերերից մեկը։

Այն, որ նախարարը կապ ունի այդ ընկերությունների հետ, նշվում է նաև նախարարության էջում հրապարակված նախարարի կենսագրության մեջ։ Այն, որ գումարը տրամադրվելու է այդ ընկերություններին, փաստվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված նախագծում։


Ըստ ծրագրի, ««Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած  50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում»։

Խնդրին կարծես լավատեղյակ օգտատերը նաև նշել է, որ նախորդ կառավարությունը չէր հաստատել այս ծրագիրը, քանի որ «կառավարությունը ժողովրդի հաշվին cash փող էր պարտքով վերցնում Համաշխարհային Բանկից ու պարտավորվում էր Ինժիներական քաղաքի համար շենքեր-շինություններ կառուցել, իսկ Հակոբի գործատուն և Հակոբի սեփական ֆիրման հստակ չէին պարտավորվում, թե իրանք որքան գումար են ներդնելու այս ծրագրի մեջ և կոնկրետ ինչի մեջ են ներդնելու։ Բայց դե հիմա Հակոբը Նախարար ա դառել, ու էլ ինչ պրոբեմ կա որ։ Թող պետությունը պարտքով փող վերցնի և cash ներդրում անի, իսկ Հակոբի նախկին գործատուն և Հակոբի սեփական ֆիրման խոսք են տալիս, որ մի օր մի բան կներդնեն: Ու նենց չի, որ խոսք են տալիս, որ cash ներդրում են անելու, իրանք իրանց «մտավոր սեփականությունն էլ» կարան ներդնեն, կամ ասենք «Թրեյնինք իրականացնեն», ու այս ամենը համարվի ներդրում։ Բա Հակոբի մտքերը կարո՞ղ ա ձրի են»։

Ծրագրի նախագծում էլ օգտատիրոջ մտավախությունը հիմնավորող տողեր կան «Իրականացվող միջոցառումներ բաժնում».  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում Ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում, ԻԲՏ ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում, Ինժեներական քաղաքում ԻԲՏ ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում...»։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/ հաստատությունները: Այն ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, որն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար։ Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։ Ծրագրով նախատեսվում է Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում։

Օգտատերը նաև նկատում է.  «Վերջ ի վերջո, այստեղ հստակ շահերի բախում գոյություն ունի։ Եվ նորմալ երկրում, Նախարար Հակոբը պարտավոր էր պաշտոնապես հրաժարվել այս ծրագրի հետ որևէ առնչությունից։ Նախարարը չպետք է հարկատուների հաշվին պարտքով փող վերցնի, որ ֆինանսավորի մի պրոյեկտ, որում ընդգրկված է սեփական ընկերությունը»։

Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ անձամբ նախարարից։ Հարցը դեռ չլսած՝ Արշակյանը նշեց, տեղը հարմար չէ, խնդրեց երեկոյան խոսել։

Panorama.am-ը կներկայացնի նաև նրա մեկնաբանությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Արցախցի 12-ամյա Կարենը 40 ժամ մեքենա է վարել ու ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել։ Սոցցանցերում հրապարակված կարճ տեսանյութում Կարենն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը․ Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել. «Կար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև....
Աղբյուր` Panorama.am
12:49
Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել
023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
12:33
Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել»։
Աղբյուր` Panorama.am
12:25
Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
Սերբիայի երեք քաղաքացիներ, ովքեր սեպտեմբերի վերջին գտնվել են Վրաստանում, դասընթացներ են անցկացրել վրացի երիտասարդների համար, որոնց ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԵՄ-ի հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու դեմ
ԵՄ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի Եվրաթաղամասում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում...
Աղբյուր` Panorama.am
11:34
Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:28
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց»,- արցախցի Մարիամ Սարգսյանը՝ 10 ամսական դստեր Սաթէին
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
«Այս իրադարաձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է կամ նրանց հատուկենտ արձագանքներն այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
10:33
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ...
Աղբյուր` Panorama.am
10:09
Կյանքի և մահվան հարց է. Արմեն Այվազյան
Արցախի անկումից հետո առաջացած նոր սպառնալից պայմաններում ՀՀ ռազմական անվտանգության մեծապես աճած խոցելիությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է արագորեն լուծել հետևյալ խնդիրները
Աղբյուր` Panorama.am
10:05
Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում եկեղեցու տանիքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 40 մարդ տուժել է, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
09:56
Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճել է  Արթուր Դավթյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Մարմնամարզության...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին
Թուրքական կողմը դիտարկում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱԹՍ-ներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
09:16
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.17 դրամ` սեպտեմբերի 30-ի համեմատ արժևորվելով 0.16...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սիրիան Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի տարածքից
Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորակազմը, հակառակ դեպքում...
Աղբյուր` Panorama.am
08:50
Հոկտեմբերի 2-6-ը Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}