Քաղաքական 10:49 06/11/2018 Հայաստան

Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը բավականին զգայուն մի թեմա է մեզ համար. Կարեն Նազարյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների մասին հայտարարությունից և տարածաշրջանի երկրներից ակնկալվող համարժեք արձագանքից։

«Կա մտահոգություն քաղաքական վերլուծական շրջանակներում, որ եթե արձագանքը չլինի ճշգրիտ, դա կարող է բերել Հայաստանի կղզիացմանը»,- նշեց պատգամավորը։

Կարեն Նազարյանը պատասխանեց. «Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն մի թեմա է մեզ համար, և Հայաստանը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ, համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը որ կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև։ Մեզ համար շատ էական է, որպեսզի շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ»։

Նրա խոսքով, արտգործանախարարության կարևորագույն առաքելությունն այն է, գործընկեր պետությունների հետ իրականացնի թափանցիկ և անկաշկանդ քննարկումներ՝ կարևորելով Հայաստան-Իրան փոխհարաբերությունները. «Սա մի կողմից, մյուս կողմից էլ նշանակություն տալով նաև մեր ավանդական գործընկերային հարաբերություններին մյուս գործընկեր պետությունների հետ»։

Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին՝ նա նշեց. «Այն առիթ էր մեզ համար ամենաբարձր մակարդակով վերհանել տարածաշրջանային զարգացմանը միտված խնդիրներ, նաև լսելի դարձնել մեր մոտեցումները՝ մեր երկրի հանդեպ գոյություն ունեցող մարտահրավերների առնչությամբ»։

Նաիրա Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է:

«Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական  շրջանակներից տպավորություն կա, որ կամ ՀՀ-ի կողմից ներկայացուցիչ չի ներկայացվելու, կամ այդ հնարավոր թեկնածությունը չի հաստատվելու»,- նշեց պատգամավորը։

Կարեն Նազարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տարածել է հայտարարություն արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ժամանակավոր փոխարինման մասին, և նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է քաղաքական անվտանգության խորհրդի կողմից, արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջարկությամբ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Դեռևս այսքանը, և ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի որոշումը, նիստը փակ է, սպասենք, տեսնենք՝ ինչ կորոշվի»,- ավելացրեց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե առաջիկա տասը տարում հնարավո՞ր է սկսվի Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը։

Ի պատասխան փոխնախարարի պաշտոնակատարը նշեց, որ իրենք այս պահին ուշադրությամբ հետևում են Իրանի ուղղությամբ տեղի ունեցող բոլոր զարգացումներին։

«Մեզ համար դա կենսական խնդիր է, և մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ։ Հստակորեն ներկայացնում ենք մեր մտահոգությունները՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ և փորձում ենք բաց տեքստով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին։ Ես հույս ունեմ, որ թափանցիկ գնահատումների արդյունքում կունենանք մի իրավիճակ, որը որևէ կերպ չի սպառնա Իրանի հետ փոխգործակցությանը»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։

Վերադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու թեմային՝ Կարեն Նազարյանը նշեց, որ չի կարող ասել՝ այն երբ կկառուցվի, սակայն  շեշտեց, որ հարցն օրակարգային է, և ինքը չի կարծում, որ այն ամբողջովին դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից։

«Հարցը մասնագետների դաշտում է, որովհետև խոսքը գնում  է բարդ և համապարփակ հաշվարկների մասին»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}