Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում նախարարության դիմաց
Մի քանի ատամնաբուժարանների ղեկավարներ և ատամնաբույժներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերանայել 2013թ. ընդունված արտոնագրային վճարների մասին որոշումը, համագործակցել իրենց հետ՝ կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար։ Ըստ նրանց, մի քանի օր առաջ հանդիպել են նախարարի պաշտոնակատարի հետ, ինչից հետո մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև խորացել են։ Ասեն Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակցի, նշել է, ՊԵԿ-ի հետ կքննարկեն խնդիրը, ատամբաբույժներին կամ կկանչեն քննարկման, կամ ոչ։
«Եկել ենք, որպեսզի քննարկենք ու մեր սպեցիֆիկան ներկայացնելով, ունենանք ավելի խելամիտ հարկավճար։ Այսօր մեկ բազկաթոռի համար վճարում ենք ամսական 80 հազար, 60 հազար դրամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ատամնաբույժները պահանջում են, հարկային օրենսգրքի փոփոխությունները մշակելիս նաև առողջապահական կազմակերպությունների կարծիքը հաշվի առնեն։
«Մենք այս 6-7 ամիսների ընթացքում հասկացանք, որ նախկին մեթոդներն ու պրակտիկան շարունակվում է։ Մի թիմ նստում է, որոշում, թե ինչ պիտի անի, մյուսներին էլ չի տեղեկացնում։ Այսպես հանդիպման մերժումով ուզում են հարցը փակի։ Բայց այդպես չի լինի»,-ասաց նա։
Հարցին, թե ինչու են այսօր իրենք նախարարության առաջ սակավաթիվ, ակցիայի մասնակիցը նշեց, որ իրենք ստորագրություններ ունեն, հարցումներ են արել, հարկատեսակից դժգոհ են ոլորտում աշխատողների 85 տոկոսը։
Ակցիային մասնակից մշակութաբան Սիրանուշ Առաքելյանն էլ նշեց, որ հարկերի պատճառով հասարակության մի ստվար զանգված չի կարողանում օգտվել բժշկական այդ ծառայությունից։
«Մենք առաջարկում ենք հարկ սահմանելիս հաշվի առնել միջին աշխատավարձի չափը, որովհետև բարձր գներն անհնար է դարձնում ծառայությունից օգտվելը։ Սա միայն ստոմատոլոգների խնդիրը չէ, սա հանրային խնդիր է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր. Փաստացի ստացվում է, որ ատամնաբուժարանները մի քանի անգամ են հարկվում
- Վարչապետը խոստացել է վերանայել ատամնաբույժների աշխատանքը խոչընդոտող խնդիրը. «ՉԻ»
- Վարչապետը հաշվարկել է. 80 հազար դրամ հարկը ատամնաբույժերի համար մեծ թիվ չէ
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց