Չինաստանը 2030 թ-ին կդառնա աշխարհի ամենաշատ այցելություն գրանցած երկիրը
Հետազոտությունների համաձայն՝ Չինաստանը կդառնա հանգստի համար աշխարհի ամենահայտնի վայրը` ժամանողների և մեկնողների քանակով: Այս մասին հայտնում է The Guardian- ը` վկայակոչելով Euromonitor International- ի հետազոտությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Փորձագետների կարծիքով, 2030 թ. Չինաստանն առաջ կանցնի Ֆրանսիայից և կդառնա աշխարհի ամենահայտնի երկիրը:
Ակնկալվում է, որ 2023 թ. Չինաստանում կաճի նաև ներքին զբոսաշրջությունը. երկրի բնակիչները կկատարեն 6,7 միլիարդ ուղևորություն, ինչը 42,5 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: