Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նա: