Ողբերգական վթար. մշակվել են աշխատանքային վարկածներ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հետազոտությունների համար վերցրել տարբեր նմուշներ, հարցաքննել ականատես անձանց։
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, կատարվել մի շարք հարցումներ։
Վթարի պատճառները պարզ կդառնան դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում, ինչի պատշաճ իրականացումն ապահովելու համար ձեռք են բերվում անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները՝ փորձագետներին տրամադրելու համար։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. Ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական կոպիտ բացթողումներ
- Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած մյուս զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
- Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները
- ՊՆ. Վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող
- Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահացել