Քաղաքական 14:57 08/11/2018 Հայաստան

Անժելա Էլիբեգովան՝ ադրեջանցիների հետ «ընկերության ու սիրո» քարոզի մասին

Ադրբեջանցիների հետ խաղաղասիրական ծրագրերն առհասարակ երկար պատմություն ունեն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Կոնֆլիկտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, անընդհատ, պարբերաբար տարբեր խմբեր փորձել են երկխոսության դուրս գալ մտավորականության, ինտելիգենցիայի, տարատեսակ ՀԿ-ների, իրավապաշտպանների մակարդակով։ Բավականին տխրահռչակ վերջ ունեցան այդ պատմությունները»,- ասաց նա՝ հիշեցնելով Յունուսների ընտանիքի պատմությունը, ովքեր խաղաղասիրական ծրագրի շրջանակներում մասնակցում էին հայկական կողմի հետ երկխոսությանը, Ադրբեջանում ձերբակալեցին որպես հայկական կողմի  գործակալներ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից չվերահսկվող որևէ խաղաղասիրական, երկկողմանի ծրագիր բացառվի։

Անժելա Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանի իշխանությունը ստեղծեց իրենց խաղաղասիրական պլատֆորմ -կազմակերպությունը, որի ամենաառանցքային դեմքերը մեզ հայտնի են որպես հայատյացություն քարոզողներ, տարիներ շարունակ հակահայակական քարոզչություն վարող մարդիկ։  Նրա խոսքով, ռեալ խաղաղասիրական ծրագրեր, որոնք մինչ օրս փորձել է իրականացվել, տապալվել է։

«Հիմա հերթը հասել է Ադրբեջանի կողմից վերահսկվող քարոզչական իմաստ ունեցող պրոյեկտներին, մեզ համար վտանգավոր իրավիճակ է, որովհետև դրսի լսարանին ներկայացվում է  որպես Ադրբեջանի կողմից քայլ դեպի խաղաղություն, որը հայկական կողմը չի ընդունում։ Փորձում ենք բացատրել, որ իրականում կեղծ օրակարգ է, բայց Ադրբեջանը  բավականին մեծ գումարներ է ներդնում նման պրոեկտների մեջ»,- ասաց ադրբեջանագետը։

Ա. Էլիբեգովայի խոսքով, վերջին շրջանում Հայաստանում նույնպես ակտիվանում են տարատեսակ խաղաղասիրական ծրագրերն Ադրբեջանի հետ. «Չեմ կարող ասել՝ որտեղից է ֆինանսավորվում, բայց օրակարգն, ինչպես Ադրբեջանի դեպքում,  կեղծ է։ Այն թեզերը, որոնք առաջ են քաշում նման խաղաղասիրական  ծրագրերի շրջաներում, որևէ կերպ չեն համապատասխանում մեր հասարակության և պետության կոնֆլիկտի լուծման տարբերակին՝ ի օգուտ մեզ»։ 

Նա նշեց, որ այդ հայկական կողմից խաղաղասիրական կոչերին անդրադարձել են ադրբեջանական իշխանական կայքերը, ինչը հնարավորություն է տալիս մտածելու, որ ինչ որ փուլից իշխանական քարոզչությունը մտնելու է այդ պրոցեսի մեջ՝ օգտագործելով այն ի օգուտ իրեն։

«Իրենք ոչ թե ընկերությանն են կողմ, այլ կողմ են այդ փաստն օգտագործելուն՝ հօգուտ իրենց քարոզչամեքենայի»,- ընդգծեց ադրբեջանագետը։

Նրա խոսքով, հասկանալի չէ, (panorama.am` ուշադրություն՝ հղման տակ դաժան լուսանկարներ) թե ինչու են Հայաստանի հասարակության ներսում փորձում  խաղաղասիրական կոչերով հանդես գալ, այլ ոչ թե Բաքվում, քանի որ հայկական կողմից որևէ արգելք չի եղել Ադրբեջանի հետ շփվելու հարցում։

«Փորձել հայ հասարակությանը մեղադրել անհանդուրժողակության մեջ՝ մի փոքր ազնիվ չէ, եթե մենք գիտենք, որ հակառակ կողմից հայատյացության մթնոլորտում մեծացել է մի սերունդ»,- ասաց նա։

Ա. Էլիբեգովան ասաց, որ խաղաղասիրությունն ինքն իրենով վատ երևույթ չէ, բացարձակապես պետք չէ մտածել, որ դեմ է Ադրբեջանի հետ երկխոսությանը, բայց պետք է ազնիվ լինել։

«Ինչ երկխոսութան մասին կարող է  հիմա խոսք գնալ, երբ մի կողմն ասում է՝ եկեք ընկերություն անենք,  մյուս կողմն ասում է՝ ես քեզ կսպանեմ։ Այսինքն այստեղ երկխոսություն որպես այդպիսին հնարավոր չէ իրականացնել, եթե Ադրբեջանի իշխանությունները չփորձեն լուծում տալ։ Իսկ իրենք չեն փորձելու, իրենց դա պետք չէ»,- ասաց ադրբեջանագետը։

Հարցին՝ խաղաղասիրական կոչերը  վնասո՞ւմ են մեր վարած արտաքին քաղաքականությանը, Ա. Էլիբեգովան ասաց. «Ինչ որ չափով ազդում է ներքին հասարակության զգոնության վրա։ Եթե կես տարում  արդեն հասել ենք նրան, որ քննարկում է  գնում հասարակության մակարդակում ինչ-որ շերտերի մոտ հող հանձնելու  վերաբերյալ, ինչը դեռ ամիսներ առաջ անհնար էր թվում առհասարակ նման թեմայի արծարծումը, նշանակում է, որ ինչ-որ ժամանակ հետո գալու ենք նրանք, որ պետք է բացել սահմաններ, շփվել և այլն։ Դա միայն մեդալի մի կողմն է ցույց տալու։ Այո, դա ինչ որ ժամանակահատվածում պետք է լինելու, երբ խնդիրը լուծվի, բայց երբ դրա մասին խոսում ենք առանց բուն խնդրի լուծման մեխանիզմների, դիսոնանս է առաջացնում անձնապես իմ մոտ, վստահ եմ շատերի մոտ։

Եկան, լցվեցին, ո՞վ է մեր անվտանգությունն իրենցից ապահովելու։ Մենք տեսանք ապրիլին Թալիշում ինչ արեցին խաղաղ բնակիչների հետ։

Ամեն ինչը պետք է մտածված լինի։ Բոլորս հասկանում ենք, որ անվերջ փակ սահմաններ չեն կարող լինել, բայց սկզբից լուծումներ առաջարկեք»։

Նրա խոսքով, այս փուլում այս ամենն ընկալում է որպես հասարակության զգոնությունը ստուգելու փորձ, երկրորդ՝ նախապատրաստում ոչ հայանպաստ  լուծմանը՝ հոգեբանական տեսանկյունից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:17
Քրիստիան Բեյլն այլևս հանուն դերի չի գիրանա ու նիհարի
Դերասանի խոսքով, ինքն ամենաշատը խղճում է իր կնոջը, ով ստիպված է լինում համակերպվել նրա արտաքինի փոփոխությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
09:00
«Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանը իմ սրտում է»
Հունվարի 25-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում կայանալու է Վլադիմիր Վիսոցկուն նվիրված գրական-երաժշտական միջոցառում։
Աղբյուր` Panorama.am
00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}