Հասարակություն 13:44 08/11/2018 Հայաստան

Ինչ որ քանդվել է, հնարավոր չէ վերականգնել. Ճարտարապետ

«Մի քիչ կտրուկ ասաց, բայց իրականում կան բազմաթիվ շենքեր, որոնք պետք է  քանդվեն»,- «Լրատվական ռադիո FM106.5»-ի եթերում  ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը՝ պատասխաննելով հարցին, թե նորընտիր քաղաքապետը հնչեցրել է կարծիք, որ  անհրաժեշտ է քանդել սովետական շրջանի շենքերն ու կառուցել նորը,  իսկապես սա՞ է լուծման ճանապարհը։

Նա նշեց, որ գալիս է պահ, որ շենքերը դառնում են վտանգավոր, միակ լուծումն այդ մարդկանց այլ բնակարան տալն է. «Թե դա ինչպես կարվի՝ քաղաքապետարանի տրամադրության տակ եղած  բնակարաններ, թե բիզնես  պրոկետ կլինի, որ մի մասը տրամադրեն, այլ հարց է, կան ճանապարհներ»։

Ճարտարապետն ասաց, որ պետք է ամրացվեն այն շենքերը, որոնք իրենցից ինչ-որ արժեք են ներկայացնում՝ մշակութային, ճարտարապետական, բայց շենքեր կան, ուղղակի իմաստ չունի ծախս անել։

«Երբեմն ավելի մատչելի է քանդել ու նոր շենք կառուցել»,- ընդգծեց Ա. Կարապետյանը։

Ճարտարապետը նաև  խոսեց այն մասին, թե ինչու որոշեց ընդգրկվել Երևանի ավագանու կազմում. «Երկար տարիներ խոսել եմ տարբեր տեղեր,  հիմա  աշխատելու հնարավորություն կա»։

Հարցին, թե երբեք ի՞նչ չի լինի, քանի ավագանու կազմում եք, հանձնաժողովի նախագահն եք, նա պատասխանեց. «Օրինակ՝ հուշարձաններ քանդել։ Ինչ-որ իմ հնարավորությունների ներքո է, ես ամեն ինչ կանեմ, որ նման դեպք չլինի»։

Արդեն իսկ քանդված  հուշարձաններն ի՞նչ տոկոսով է հնարավոր վերականգնել։ «Իմ կարծքով, ինչ որ քանդվել է, հնարավոր չէ վերականգնել, ուրիշ անուն պետք է դնել այդ երևույթին, միգուցե նմանակ ստեղծել, կամ ճակատի մի հատված կարելի է վերականգնել, եթե քարերը պահպանվել են, բայց չի կարելի ասել հուշարձանի վերականգնում»,- նշեց նա։

Ա.Կարապետյանը ներկայացրեց իր համար առաջնային խնդիրները. «Շատ կուզեի, որ ճարտարապետական ոլորտում որոշում կայացնելու,  նախագծելու, նախագիծ հաստատելու, շինարարությանը հետևելու խնդիրները սկզբունքնորեն փոխվեն, այսինքն այդ ոլորտի կառավարումը սկզբունքորեն փոխվի, գործառույթները հստակեցվեն,  քաղաքաշինական գործիքներ լինեն, որոնցով կարելի է ժամանակակից մեթոդներով կառավարել այդ ոլորտը։
Պետք է հանդես գալ նաև օրենսդրական նախաձեռնություններով»։

Ճարտարապետի խոսքով, Երևանը պետք է ապակենտրոնացվի, այդ դեպքում կենտրոնը նույնիսկ կարող է ավելի թանկ դառնալ։ Նա նշեց, որ հիմա բոլորը ձգտում են կենտրոնում կառուցել, ինչը հասկանալի է՝ հողը թանկ է, կարելի է վաճառել, այսինքն այդ բիզնեսն էլ պետք է վերանայել, ավելի երկարատև պրոեկտների աջակցել, արվարձաններում  շինարարություն իրականացնել։

Ա. Կարապետյանն ասաց, որ բացի ապօրինի շինություններից, ինչը պետք է արգելվի, այսօր այլ խնդիր էլ կա. «Ունենք այլ խնդիրների շերտ, որոնք ֆորմալ առումով  օրինական են, բայց երբ սկսում ես ուսումնասիրել ամեն ինչ՝ հողի գնման պայմաններ, նախագիծ, տեսնում ես, որ բազաթիվ ապօրինություններ պարունակող գործեր են՝ նորմատիվային պահանջներին չհամապատասխանել, հողի ուղիղ վաճառքներ քաղաքապետարանի կողմից, հասարակական տարածքների զավթում, բնակիչների կարծիքը հաշի չեն առել։ Բայց դրանք շատ դժվար գործեր են, հնարավոր չէ ուղղակի  կանգնեցնել կամ  որոշումը փոխել։ Երևի պետք է գնալ դատարան կամ քննչական մարմիններին դիմել։ Դա էլ բավականին խնդրահարույց պատմություն է»։

Նա նշեց, որ  կան մի քանի դեպքեր, փորձում են բանակցային ճանապարհով հարցերը լուծել, կոմպրոմիսային լուծում գտնել՝ կառուցապատողը շատ չտուժի, քաղաքն էլ ինչ-որ բանով  շահի. «Օրինակ՝ առաջին հարկում կառուցիր մանկապարտեզ, նվիրիր քաղաքին, կամ բարեկարգիր բակը, այդ դեպքում կարող  է ոչ թե 15, այլ 7 հարկ թույլ տանք։ Սկզբում ասում են՝ չէ, ձեռք չի տալիս բիզնեսի տեսակետից, բայց հետո գնում, մտածում են...»։

Ճարտարապետը  չբացառեց, որ կլինեն դեպքեր, որ ավելի կտրուկ քայլերի պետք կլինի դիմել, թեև ցանկալի չէ։

Նա հույս ունի, որ ապագայում նման դեպքեր չեն լինի,  միաժամանակ հավելեց, որ  ժառանգել են մեծ բեռ։

«Զանգում են Ամերիկայից անծանոթ մարդիկ, ասում են՝ մենք ուզում էինք շենք կառուցել, հիմա եթերով ասեմ, կարող է ասեք ապացույց չունես, բայց կրկնում եմ բառերը՝ «առաջ պայմանավորվածություն կար կաշառք տայինք, թույլ տային, հիմա չենք ուզում դա անել, ուզում ենք կառուցել և ինքներս պատրաստ ենք դրա դիմաց այսքան բնակարան նվիրել քաղաքապետարանին»։
Վթարային շենքերի բնակիչներին կարելի է  տեղափոխել քաղաքապետարանի տրամադրության տակ առաջացած  բնակարաններ։ Ուղղակի պետք է մեխանիզմներ գտել, որ լինի թափանցիկ, կոռուպցիայից զերծ»,- ասաց ճարտարապետը։

Հարցին, թե ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում, որ չի կարելի հետ բերել, վերականգնել, Արսեն Կարապետյանն ասաց, որ կենտրոնում մեծ քանակությամբ բնակֆոնդ է կառուցված, երբ բոլոր բնակեցվեն,  քաղաքի ենթակառուցվածքներն ուղղակի կարող են  կոլապսի ենթարկվել։

«Հենց կենտրոնում, կարծում եմ,  դա շատ լուրջ սխալ էր»,-  ընդգծեց ճարտարապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:21
Հարություն Յավրյանն ու Մարտին Շարբաթյանը պարգևատրվել են
Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաճելի անակնկալ էր պատրաստվել հայկական սպորտի վաստակաշատ ներկայացուցիչներ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին
Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում գործարկել է վարկավորման սքորինգային համակարգը, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի առցանց վարկավորմանը:...
Աղբյուր` Panorama.am
16:56
Մենք կովի կողմից ենք
Նոր կառավարություն Նոր գյուղնախարար Նոր բնապահպանության նախարար Նոր արդարադատության նախարար Արարատի նոր մարզպետ Դիմում եմ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
16:51
Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մոմավառություն՝ ի հիշատակ Վահագն Մարգարյանի
Երիտասարդ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը վաղն է։
Աղբյուր` Panorama.am
16:31
Փաշինյան. Մտադիր չենք անտեսել հանքարդյունաբերությունը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ի՞նչ աղմուկ է խանգարել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին
Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի միջև:...
Աղբյուր` Panorama.am
16:07
Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Սպազմալգոն»-ի 1801800 սերիայի շրջանառությունը դադարեցվել է ՀՀ-ում
Դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արայիկ Հարությունյան. Արցախն անճանաչելի է դարձել
Արցախի  Հանրապետության  նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
15:36
Թեկնածուներին ընդգրկելիս տարբեր հանգամանքներ ենք հաշվի առել. Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե...
Աղբյուր` Panorama.am
15:32
Փոխնախարարի պաշտոնակատար ջնջել է աղմուկ հանած «աղոթքը»
Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Լարսը բաց պահելու յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերել։ Նա փոխել էր...
Աղբյուր` Panorama.am
15:17
Միգուցե այդ նոր մշակույթը կբերի իսկապես գաղափարների, ծրագրերի քննարկման. Թևան Պողոսյան
Թեև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ից, բայց արդեն սկսվել է, երբ որ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
15:06
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան ԱՄՆ-ին է փոխանցել Հաշուքջիի գործով արահանձնման ենթակա անձանց ցուցակը
Թուրքական կողմը նաև փոխանցել է գործ առնչությամբ իր տիրապետած տեղեկատվությունը։
Աղբյուր` Panorama.am
14:54
Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները մեզ համար շատ կարևոր են. Գարեգին Բաղրամյան
«Հիմա ակտիվներն անցել են նրան, և ВТБ-ի կողմից նոր օպերատոր պետք է նշանակվի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Աղբյուր` Panorama.am
14:50
Անգլիայում թութակը հրշեջների խումբ է կանչել
Անգլիայի բնակիչը զարմացել է, երբ Նորթհեմփտոնշիրում գտնվող իր տուն են եկել հրշեջները։ Պարզվում է, որ հրշեջներին կանչել է թութակը։ 63-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մոտենում են իմ ընկերներին և հուշում, որ չզբաղվեն քարոզչությամբ. Աշոտյան
«Վարչապետի պաշտոնակատարը սկսել է քարոզարշավը և նա ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքը»,- խորհրդարանում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:45
Քննարկում. Ինչքան պարզ հարկային քաղաքականություն, այնքան լավ` փոքր բիզնեսի համար
«Աշխարհը արագ փոխվում է և անընդհատ նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, սակայն բուհերը չեն քայլում ժամանակակից միտումներին համընթաց»:
Աղբյուր` Panorama.am
14:40
Մեծ Բրիտանիայում խորանում է Բրէքզիթի շուրջ առկա լարվածությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները խոստանում են, որ հավանություն չեն տալու Եվրոպական միության հետ երկրի վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքին։...
Աղբյուր` Panorama.am
14:34
Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի Հայաստանը
«Այո, ես ուզում եմ ձեզ սիրահարեցնեմ Հայաստանին, չեմ թաքցնում դա, ուզում եմ, որ Հայաստանը դառնա Ձեր մի մասնիկը»։
Աղբյուր` Panorama.am
14:29
Փայլանը դժգոհել է, թե ինչո՞ւ են թուրքերը խուսափում ասել, որ Դոլմաբահչեն հայ ճարտարապետ է կառուցել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
14:18
Լենա Նազարյանը կոռուպցիոն գործարքները չբացահայտվելու մասին հայտարարությունները անհիմն է համարում
«Կառավարության հայտարարած այն քաղաքականությունը, թե պետք է լինեն նոր ներդրումներ, չկան, թե պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ, որից ահագին...
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀՀ նախագահի աշխատակազմ. Արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է կառավարությանը
Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Չիկագոյում վերելակն ընկել է 95-րդ հարկից
Կտրվել է վերելակի ճոպաններից մեկը, ինչից հետո վերելակը մեծ արագությամբ սլացել է ներքև։
Աղբյուր` Panorama.am
13:39
Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը դրական է։ Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Գևորգ Կոստանյան. Ես Հայաստանից մեկնելու եմ
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ուժերից առաջարկ ստացել է մասնակցել ընտրություններին,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են գրոհի ենթարկվում
Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
Աղբյուր` Panorama.am
13:10
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրական ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}