Հասարակություն 20:18 08/11/2018 Հայաստան

ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:

Գագաթաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» ծրագիրը կմեկնարկի մարտի 30-ից
«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Էրազմուս+ ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Եւս երկու օր առանց տեղումներ, իսկ հետո տեղումներ կլինեն
Հանրապետության տարածքում մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:24
Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները
ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է մեջլիսում
2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
20:12
Բանանցը հարցում է սկսել
«Բանանցի» մամուլի քարտուղարությունը հարցում է սկսել ակումբի պաշտոնական կայքում՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու:...
Աղբյուր` Panorama.am
20:03
ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին
Մարտի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը Ֆրանսիայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը
Մարտի 21-ին ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Երևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների, կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նախատեսվում է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառապատ տարածքները հասցնել 20,1 տոկոսի
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Անտառները  և  կրթությունը»  խորագրով աշխատաժողով։ Մասնագիտական քննարկումն անց է կացվել...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է
Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
19:34
ՊԵԿ-ի հորդորը Բագրատաշենում կայանված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին
2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից
Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին ԴԵմիրթաշին պարգևատրելու...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ստեպանենկոյի հաշիվներին «միլիոններ» են գտել. Պետրոսյանի փաստաբան
Հումորիստ  Եգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորկինը հայտարարել է, որ դատարանը ժողովրդական դերասան Ելենա Ստեպանենկոյի «հաշիվներում իբր...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի հետ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Իտալիայի ֆուտբոլի...
Աղբյուր` Panorama.am
19:03
ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատանքներ են տարվում ռոումինգի չեղարկման  ուղղությամբ: Այս մասին «Կոմսոմոլսկայա...
Աղբյուր` Panorama.am
18:51
Շաբաթօրյակ՝ ինքնակազմակերպման տրամաբանության մեջ
Մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։...
Աղբյուր` Panorama.am
18:43
Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Մայամիի մրցաշարի հենց առաջին շրջանում
Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Մայամիի մրցաշարի երկրորդ շրջան: Մրցաշարի մեկնարկում նա երեք...
Աղբյուր` Panorama.am
18:32
Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:24
Տիգրիսում լաստանավի շրջվելու հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետում լաստանավ  է շրջվել։  Վթարի հետևանքով զոհվել է 40 մարդ։ Այս մասին գրում է «Ռոյթերզ»...
Աղբյուր` Panorama.am
18:11
Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է մրցանակը
Վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը)...
Աղբյուր` Panorama.am
18:03
«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագրին  տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա
Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնեցին Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Զեյնալյան. Վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում
Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով 2018թ-ի ոլորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
17:29
Նախկին զոքանչի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին
2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:
Աղբյուր` Panorama.am
17:06
Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն զորամասում
Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
15:35 21/03/2019

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}