Իրավունք 15:23 08/11/2018 Հայաստան

Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից։ 

Նախագծում սահմանվել է «դժբախտ պատահար» հասկացությունը. «Դժբախտ պատահարն արտաքին, կարճաժամկետ (մինչև մի քանի ժամ), անկանխատեսելի, արտաքին գործոնների (ֆիզիկական, քիմիական, մեխանիկական) ազդեցությամբ և անկանխատեսելի պայմանների և հանգամանքների զուգադիպման հետևանքով դատավորի կամքից անկախ տեղի ունեցած իրադարձություն է (որի բնույթը, տեղի ունենալու ժամը և վայրը կարող են հստակ որոշվել), որի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների կամ տոքսիկ ազդեցության հետևանքով վնաս է հասցվել դատավորի առողջությանը և նա ճանաչվել է հաշմանդամ»։

Ենթադրեցինք, որ խոսքը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանն առնչվող պատահարներին, ինչպես սահմանված է փրկարարների, քննիչնների կամ այլոց դեպքում։ Օրինակ, երբ կողմերից մեկը դժգոհ է դատարանի վճռից ու որոշում է փողոցում, օրինակ, քիմիական նյութ շփել դատավորի դեմքին։

Օրինագծի անհրաժեշտությանը, հնարավոր վիճակագրությանը ծանոթանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ։ Հենց հիմնադրամն է հեղինակել արդեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին»  որոշման նախագիծը։ 

Տիգրան Մարկոսյանը նախ հստակեցրեց՝ խոսքն ամենևին էլ չի վերաբերում մասնագիտական գործունեության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին։ Պետության հաշվին դատավորի ապահովագրությունը  վերաբերում է նրա հետ պատահած ցանկացած դժբախտ պատահարին, ինչի հետևանքով դատավորը հաշմանդամություն է ձեռք բերում։ Այսինքն, եթե դատավորը սեփական մեքենայով գնում է հարազատին տեսնելու, աստված մի արասցե, վթարի է ենթարկվում, այս դեպքում էլ նա պետության կողմից ապահովագրված է։ Ինչ վերաբերում է դատավճռի բովանդակության հետ կապված հնարավոր հարձակումներին, վրեժ լուծելու դեպքերին, ապա ըստ Մարկոսյանի, դա դիտվում  է որպես հանցագործություն ու դրա հետևանքով կրած վնասի փոխհատուցումը պետք է կատարվի առանձին քաղհայցի շրջանակում, որտեղ դատավորը տուժողն է, հատուցողն էլ կլինի վնաս պատճառողը։

Դատավորների հետ պատահած դժբախտ պատահարների, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրություն նախարարությունում չունեն, բայց կարծում են, որ պետբյուջեի վրա շատ թանկ չեն նստի այդ փոփոխությունները։ Նման առաջարկ  ներկայացնելու համար ուսումնասիրել են մի քանի երկրների՝ Ուկրաինայի, Լատվիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ղազախստանի փորձը։

«Տարբեր օրենսդրություններում տարբեր տերմիններով է, բայց խոսքը մի բանի մասին է՝ դժբախտ պատահարի դեպքում դատավորը պետք է ունենա ապահովագրության հնարավորություն պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում։ Ասեմ ավելին, այս մոտեցումները ողջունվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից»,-ասաց Մարկոսյանը։

Նախագիծը սահմանում է՝ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար՝
1) առաջին խմբի հաշմանդամին՝ 1 մլն դրամ.
2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ 800 հազար դրամ.
3) երրորդ խմբի հաշմանդամին՝ 600 հազար դրամ:

Հիմնադրամի ղեկավարի խոսքով, նման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որն ընդլայնել է դատավորների սոցիալական երաշխիքները։ Սա անհրաժեշտություն են համարում։

«Դա արտոնություն չէ, այլ անհրաժեշտ պայման, որ դատավորը բնականոն գործունեություն ծավալի։ Փոփոխությունների նպատակը սոցիալական երաշխքիների ամրապնդումն է, իրավունքի գերակայություն ու արդյունավետ դատավարություն երաշխավորելու և ըստ էության,  որոշակի տեսանկյունից դատավորներին կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար»,-ասաց Մարկոսյանը։

Այս տրամաբանության մեջ մի քանի այլ փոփոխություններ էլ են նախատեսում, առաջարկում են դատավորին փոխհատուցել այլ  վայրում պաշտոնի նշանակելու, գործուղելու, արտագնա նիստ անցկացնելու դեպքում։ Դատավորը նաև սոցփաթեթի շահառու է դառնալու։

«Մինչ այս սոցփաթեթի շահառու դատավորները չեն եղել, և դա ուներ խիստ բացասական հետևանքներ, խաթարվում էր դատավարի սոցիալական անկախությունը, և լիարժեք անկախություն տալ չէինք կարող։ Եթե մենք ուզում ենք, որ դատավորն անկախ գործի, զերծ մնա անօրինական գործընթացներից, բնականաբար պետք է ասենք, որ նա ապահովված է ամեն ինչով ու պետք է զբաղվի օրենքին համապատասխան արդարադատության իրականացնելով»,-հետևանքները մանրամասնեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Հայաստանի ճանապարհներին ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Գորիսի, Կապան, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Իրաքում շարունակվող բողոքի ցույցերը սպառնում են նոր արյունահեղությամբ
Բողոքի ցույցերը շարունակվկում են Իրաքում։ Ըստ կանխատեսումների, իրադրությունը եկող օրերին շատ լարված է լինելու և կարող են տեղի ունենալ արյունալի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Սորոսը Թրամփին կասկածում է ֆեյսբուքի հետ գործարքի մեջ՝ 2020-ի ընտրություններում հաղթելու համար
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում նախօրեին խոսել է ֆեյսբուքի և ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:02
Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Չինաստանում, որտեղից այն սկսվել է, և մի շարք այլ երկրներում։ Սակայն, լինելով շատ նոր...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ռուզան Մանթաշյան. Մշակույթը սահմաններ չի ճանաչում
Օպերային երգչուհին մասնակցելու է Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին:
Աղբյուր` Panorama.am
09:48
Արցախում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Հանձնաժողովը պարտավորեցնում է «Լիդիան Արմենիա»-ին պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». «ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն և 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». Ընդհանրապես, լուծում չի տրվում սոցիալական խնդիրներին
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին իր հերթական ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երևանում...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան. 3 օր շարունակ վատնեցին թանկագին ժամանակն ու «ռազբորկային իտոգ տվեցին»
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». «Դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի». Վահան Կոստանյանը Արարատ Միրզոյանի՝ «բեսեդկաներում լռվելու» հորդորի վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից հրաժարվելու կիսանախագահական ձևին վերադարձի հարցն է
«Փաստ» թերթը գրում է. «Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձևի փոփոխության հարց չկա, «Փաստ»...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Իրատես». Հադրութի քաղաքապետը խոր զզվանք է առաջարել արցախցիների մեջ` Վահան Սայադյանի և նրա «պատրոնի» նկատմամբ
«Իրատես» թերթը գրում է. «Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ քննարկման հիմնական թեմաները պետք է...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:15
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Աղբյուր` Panorama.am
09:11
HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին
HBO Max սթրիմինգային ծառայությունը սկսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին «Արքայազն» մուլտսերիալի արտադրությունը:...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները
Ախալքալաքի բերդը երկար տարիներ  գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020...
Աղբյուր` Panorama.am
20:34
Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին գրում է NEWS.am-ը , որի թղթակցին հայտնել է ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին փաստաթուղթը: Այս մասին Twitter- ում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով.վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էրեբունի պլազայում տեղի ունեցած դեպքին: Նա մասնավորապես բարձր է գնահատել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին.Պապյան
Օպերային երգչուհի,  ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  հայ երգչուհու ՝ Ռուզան Մանթաշյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը.Յենս Ստոլտենբերգ
«Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»: Այսպիսի հայտարարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում
Կոռուպցիայի ընկալման 2019 թվականի համաթիվը ցույց է տալիս հակակոռուպցիոն ջանքերի լճացում G7 երկրներում: Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ուրարտուն ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական ակումբի հետ
Վաղը՝ հունվարի 24-ին «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Արմավիրի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
19:44
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ.Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
19:33
Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. ՄԻՊ
Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}