Իրավունք 20:16 08/11/2018 Հայաստան

Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ:

ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվի մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am
16:41
Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, նրա կառուցվածքն այժմ քննարկվում  է: Այս մասին Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մխիթարյան. «Կվերադառնամ ուժով և էներգիայով լի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբին` իրեն...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չի ցանկանում մեկնաբանել՝ իր պաշտպանյալին կրկին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաշինյանը և ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
15:52
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նոր նախագծով մեքենայով մինչև 7 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթի օգտագործումը պարտադիր կլինի
ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում,  շրջանառության մեջ է դրել իր ավելի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Հայտնում են կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ոստիկանները բացահայտել են նաև «varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց
Հունվարի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:14
Էյֆելյան աշտարակը փակ է
Արվում են բացառություններ։
Աղբյուր` Panorama.am
15:06
Փաշինյան. Կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի հետ համագործակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ուկրաինայում նախագահի պաշտոնի համար արդեն գրանցվել է 12 թեկնածու
Նախընտրական վարկանիշներով առաջատարները դեռ փաստաթղթեր չեն ներկայացրել։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}