Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում

Համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անց է կացրել քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները և այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 և ավելի մասնակիցներ, հնարավորություն են ստացել ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի և հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

 

18:20 Հայաստան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը,

որը նվիրված է հայ ժողովրդի մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ութ խորագրից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը

Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

17:39 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը,

որի կազում են եղել քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։ Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի և Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։
Մամուլի հաղորդագրություն

 

17:21 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանի

անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Զավեն Սարգսյանի ցուցահանդեսներն Արցախում կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ այս ավանդույթը կպահպանվի նաեւ ապագայում:
Մամուլի հաղորդագրություն

17:14 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն և հանդիպել թերթի աշխատակիցների հետ

Շոշափվել են թերթի գործունեության և հետագա անելիքների հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

16:33 Հայաստան
Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի «Համազգային, «Դպրոցասեր տիկնանց» և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները

շրջայց են կատարել ՀՀ կառավարության շենքում: Դպրոցի սաներին հատկապես հետաքրքրել են հեղափոխության բերած փոփոխությունները, այս մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Սփյուռքահայ պատանիներն անդրադարձել են նաև սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հետագա ընթացքին: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ վարչապետի աշխատակազմում գործելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այսպիսով՝ Հայաստան-սփյուռք կապերը դրվում են ավելի բարձր մակարդակում:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը

2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, իրենց փաստաթղթերով առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ պատճառելով գույքային վնաս: Հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որոնց նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

 

14:30 Աշխարհում
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան՝

մասնակցելու Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը: Միջոցառմանը կմասնակցեն 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր:
Մամուլի հաղորդագրություն

14:16 Հայաստան
2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը կնշվի ապրիլի 27-ին

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի: Տոնի շրջանակներում միջոցառումներ, սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել երկրի մարզերում:
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

14:04 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝

ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, պետնախարար Գ. Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

13:53 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հ. Արշակյանը ապրիլի 22-ին այցելել է «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ

Հանդիպմանը մասնակցել են մասնաճյուղի ղեկավար Ք. Սուշեն, գլխավոր մենեջեր Տ. Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ն. Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Ք. Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Ա. Քոթարին: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցեց աշխատակիցների հետ:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

13:40 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝

ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի: Հայրապետը գոհունակություն է հայտնել ձևավորված ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային ընդգրկում ունի:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:25 Հայաստան
Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:
Աղբյուր՝ snund.am

13:13 Հայաստան
Մաքսային գործընթացների վերաբերյալ քաղաքացիներն այսուհետ կարող են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ հետադարձ կապի գործող միջոցներից բացի,

իրենց առաջարկները կամ դժգոհությունները նաև գրավոր ներկայացնել անմիջապես մաքսային ոլորտը կարգավորող ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին: Հանրապետության բոլոր մաքսատներում և մաքսակետերում տեղադրվել են արկղեր և դիմում-առաջարկի ու դիմում-բողոքի օրինակելի ձևեր, որպեսզի տեղում քաղաքացիները կարողանան ներկայացնել իրենց խնդիրները, մաքսային մարմնից ստացած ծառայությունների մասին կարծիքը կամ առաջարկը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

11:00 Հայաստան
Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն ու կահավորանքն ստուգելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, ՀՀ ՃՈ-ը, ՀԷՑ-ին, ինչպես նաև «Էլեկտրատրանսպորտ» և «Երքաղլույս» ընկերություններին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:51 Հայաստան
Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք», որը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում

Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Զոհրաբ Մնացականյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բ. Ենգիբարյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:39 Հայաստան
Պահպանողական կուսակցությունը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ ընտրվելու կապակցությամբ

և հույս հայտնում, որ նորընտիրն իր բարձր ժողովրդականությունը կծառայեցնի Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղությանը։ Պահպանողական կուսակցությունը բարձր է գնահատում գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ ազատ-արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու, իշխանությունն խաղաղ-անցնցում հանձնելու, Ուկրաինայի ժողովրդի քաղաքակրթական ընտրության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ գործած վճռական ջանքերը։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

10:25 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանը և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մ. Այազովը քննարկել են հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը,

մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում: Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը հայ-թուրքմենական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Մանուլի հաղորդագրություն

10:14 Աշխարհում
Ապրիլի 22-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մ. Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Ամալ Ալ Քուբաիսիի հետ

Դեսպան Մկրտումյանը կարևորել է համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ:
Մամուլի հաղորդագրություն

19:31 Հայաստան
Ապրիլի 23-ին 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

Թեման կլինի Շրի Լանկայի ահաբեկչությունը. ահաբեկչության հետևանքներն ու տարածաշրջանում սպասվող զարագացումները: Ապրիլի 23-ին 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Թեմա՝ հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական ոլորտի փոփոխությունները. նախարարությունների օպտիմալացումը. 124 միլիոն դրամ հատկացում «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար. տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները:
«Հենարան» մամուլի ակումբ

19:16 Հայաստան
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտնում է, որ պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին Ծառայության շահառուների անվճար հիմունքներով

ներկա լինելու ծրագրի շրջանակում առկա է «Բարեկամություն» պարի համույթի երեկոյի տոմս:
Համերգը տեղի կունենա ապրիլի 27- ին 19:00- ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Սոցիալական ապահովության ծառայություն

19:00 Հայաստան
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Աղբյուր՝ prosecutor.am

18:58 Հայաստան
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բ. Տեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին: Աննա-Կարին Օստը հետաքրքրվել է նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին:
Մամուլի հաղորդագրություն

18:55 Հայաստան
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հետ համատեղ բարեգործական ակցիա է մեկնարկել

Դրա շրջանակում ակումբի և կուսակցության անդամներն այցելել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոց, որի առաջին դասարանի թվով 25 աշակերտներ ստացել են նվերներ: «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ, ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ հոբելյանական թումանյանական ողջ տարվա ընթացքում իրենք ուշադրության կենտրոնում են պահելու հատկապես մարզային համայնքների դպրոցները, այցելելու են նաև հեռավոր գյուղեր և պարբերաբար նմանատիպ ակցիաներ են իրականացնելու:
Մամուլի հաղորդագրություն

18:47 Հայաստան
Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը

Նախնական տվյալներով՝ 2018թ. սկզբին, երեք քաղաքացի ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձևակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ և 12.02.2018-13.02.2018թթ ընված ժամանակահատվածում նշված քարտից կանխիկացրել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտե

18:41 Հայաստան
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է

վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորին չափով մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեք»-ը:
Մամուլի հաղորդագրություն

18:38 Աշխարհում
Ապրիլի 20-ին Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝

նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշել է, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:20 Հայաստան
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբիայի և Շվեդիայի քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն

հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

17:54 Հայաստան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը

Ամենամյա մասնագիտական միջոցառումներն այս տարի նվիրվել են բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտասի 150 - ամյակներին: Կազմակերպվել են ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանին ու հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: ԱԳՇ-ի շեշտադրումներից էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
20:13 23/04/2019

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}