Ավստրիայում հայտարարել են ռուս լրտեսի բացահայտելու մասին
Ավստրիայում ձերբակալել են բանակի գնդապետի, ում կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Kronen Tzeitung թերթին։
«Այո, դա արտասովոր պատահար է: Շատ ուրախ ենք, որ կասկածյալը հիմա քննության տակ է»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Իշխանությունները ենթադրում են, որ գործակալն ավելի քան 20 տարի աշխատել է ռուսաստանյան հետախուզության համար և դրա դիմաց ստացել է 300 հազար եվրո: Կասկածյալը, որի անունը չի հարապարակվում, պետք է Մոսկվային տեղեկություններ տրամադրեր ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանու և երկրում ներգաղթային իրավիճակի մասին, նաև հաղորդեր բանակի բարձր սպայակազմի անձնական տվյալները: Երկու շաբաթը մեկ նա կապ է հաստատել ռուս համակարգող Յուրիի հետ:
Լրտեսին բացահայտելու գործում ավստրիացիներին օգնել է արտասահմանյան այլ հատուկ ծառայություն: ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը: