Հրապարակվել է նավթատար նավին բախված նորվեգական նավի տեսանյութը
Համացանցում հայտնվել է նորվեգական «Հելգե Ինգստադ» նավի տեսանյութը, որը բախվել էր Սոլա նավթատար նավին։ Միջադեպը գրանցվել էր հինգշաբթի առավոտյան Էյգարդեն կոմունայում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, բախումից հետո նավը կորցրել էր կառավարումը և անկանոն լողացել դեպի ափ։ Փրկարարները տարհանել են անձնակազմի 127 անդամի, այդ թվում 7 տուժածի։ Նավի վրա 10 մարդ է մնացել, որոնք կառավարում են նավը։ Նավթատար նավի վրա 23 հոգի կա, նրանց ոչինչ չի սպառնում։
Aerial footage of the Helge Ingstad frigate. pic.twitter.com/tiFk2M6Sn8
— Military Advisor (@miladvisor) November 8, 2018